00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որոշ պատգամավորներ դժգոհել են պարգևավճարները կորոնավիրուսի ֆոնդին փոխանցելու որոշումից

© Sputnik / Asatur YesayantsПредседатель Национального собрания Армении Арарат Мирзоян ответил на вопросы журналистов (14 ноября 2019). Еревaн
Председатель Национального собрания Армении Арарат Мирзоян ответил на вопросы журналистов (14 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ հանրության դժգոհությունն առաջացնող պարգևավճարների թեմային: Նա նաև հայտնեց, որ ոչ բոլոր պատգամավորներն են հեշտությամբ բաժանվել իրենց մեկ ամսվա պարգևավճարներից:

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, չհերքեց՝, որ պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարը կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին փոխանցելու իր որոշումը որոշ պատգամավորների մոտ դժգոհություն է առաջացրել:

«Մեկ- երկու դեպք կար, երբ մարդիկ արդեն իրենց միջոցներից փոխանցումներ էին արել, մինչև այդ որոշումը, մի քանի մարզերից ընտրված պատգամավորներ այնտեղ ինչ-որ գործունեություն են ծավալում և այլն: Մի քիչ դժվար էր, բայց ես այդ որոշումը կայացրի»,- ասաց Միրզոյանը:

Նա նաև նշեց, որ որոշումը վերաբերել է բացառապես պատգամավորների պարգևավճարներին, ԱԺ–ի շուրջ 600-հոգանոց աշխատակազմի պարգևավճարները վճարվել են աշխատողներին, ինչպես մնացած ամիսներին:

Спикер парламента Арарат Мирзоян на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (26 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կաթողիկոսը ՀՀ քաղաքացի է և ունի այն բոլոր իրավունքները, ինչ մնացած քաղաքացիները. Միրզոյան

Անդրադառնալով պետական կառավարման համակարգում պարգևավճարների ու հավելավճարների նկատմամբ հանրության ոչ միանշանակ վերաբերմունքին՝ ԱԺ նախագահն ասաց, որ վճարման չափով է նաև պայմանավորված պետական համակարգի աշխատանքի որակը:

«Մեր կազմի պատգամավորներն այն մարդիկ են, որոնք չունեն այլ բիզնեսներ, օր ու գիշեր աշխատում են այստեղ, անում են ջանքեր, որպեսզի լավացնեն մարդկանց կյանքը այս ոլորտում, այն ոլորտում, ու դրա համար վճարվում են: Կա բյուջեով նախատեսված աշխատավարձ ու դրա 30%-ի չափով սահմանված պարգևավճար: Դա միայն այս տարի չէ, այդպես եկել է շարունակաբար, բոլոր-բոլորի համար պետական համակարգում, կապ չունի` կրտսեր մասնագետ է, թե պատգամավոր, այս 30%-ը սահմանված է»,- ասաց Միրզոյանը:

Քաղաքապետարանը 30 միլիոն դրամի հասնող պարգևավճարներ է բաժանել. ովքե՞ր են երջանիկները

ԱԺ նախագահը նշեց, որ տարբեր գերատեսչություններում այդ 30%-ի բաշխումը թողնված է գերատեսչության ղեկավարների հայեցողությանը, ու եղել են դեպքեր, երբ ոմանք շատ են ստացել, ոմանք ընդհանրապես չեն ստացել:

Чиновники во главе с премьер-министром Николом Пашиняном в военном пантеоне Ераблур (2 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի որոշմամբ` մարտին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանա

«ԱԺ-ում իմ նախագահ դառնալուց հետո փորձ արեցինք աշխատակազմում խրախուսումներն անել ըստ կատարողականների: Բայց տեսանք, որ որոշ դժվարություններ կան, և հնարավոր է՝ անարդարություն լինի: Եվ հիմա մենք բոլորին հավասար 30% պարգևավճար կոչված հավելյալ աշխատավարձը տալիս ենք» ,- ասաց նա:

Միրզոյանը չբացառեց, որ առաջիկայում պարգևավճարների 30%-ը օրենքով կֆիքսվի աշխատավարձերի չափերի մեջ, և այլևս նման խնդիրներ չեն ծագի:

«Այսօր գրված է 450+150: Կփոխվի, կգրվի՝ 600 հազար աշխատավարձ: Արդյո՞ք դրանից հանրության դժգոհությունը կնվազի, թե կավելանա, չգիտեմ»,- ասաց Միրզոյանը:

Հիշեցնենք, որ պարգևավճարների թեման հաճախ է քննարկման առարկա դառնում։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իր որոշմամբ մարտի համար պարգևավճար չեն ստանա։ Այդ գումարները կուղղվեն կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին։

Գյումրիում պարգևավճարներ կստանան քաղաքի մաքրությամբ զբաղվողները

Լրահոս
0