20:30 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
75 0 0

Էկոնոմիկայի փոխնախարարը կառավարությունում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է պարարտանյութի շուկայում առկա խնդիրներին։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Գյուղատնտեսական շուկայում պարարտանյութի դեֆիցիտ չկա, սակայն կա գնի որոշակի բարձրացում։ Կառավարության լրատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

«Ինչ վերաբերում է պարարտանյութերի ձեռքբերման աշխատանքներին, ապա մարտին կորոնավիրուսով պայմանավորված խնդիրներ ունեցանք այդ հարցում։ Սակայն հիմա լայն թափով ներկրումներ են իրականացվում Ռուսաստանից և Իրանից»,–ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով` եթե նախկինում մեկ տասնյակ մարդիկ էին պարարտանյութ ներկրում, ապա հիմա նրանց թիվը կրկնապատկվել է։ 

Անդրադառնալով գյուղոլորտի մեկ այլ խնդրի` սերմնաբուծությանը, Գաբրիելյանը հայտնեց, որ առաջիկայում սերմնաբուծության զարգացմանն ուղղված պետական ծրագիր են ներկայացնելու կառավարությանը։ Ծրագրի հիմնական նպատակը ֆերմերներին բարձրորակ սերմերով ապահովելն է, այսինքն`պետական ծրագրով տրամադրած սերմերով արտադրանքն ավելի շատ կլինի։ Էկոնոմիկայի փոխնախարարը հայտնեց նաև, որ քննարկվում է նաև սուբսիդավորման միջոցով գյուղացիներին սերմացու տրամադրելու հարցը։

Որոշ գործատուներ փորձում են տիրանալ աշխատողներին տրամադրվող սոցիալական աջակցությանը

Գաբրիելյանն անդրադարձավ նաև խելացի անասնաշենքերի կառուցման և վերակառուցման ծրագրերին` տեղեկացնելով, որ 2020–ի հունվարի 1-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում 53 հայտ է ստացվել։ Իսկ 2019–ից խելացի անասնաշենքերի կառուցման 247 հայտ է ներկայացվել, որոնցից 7 անձ փոխհատուցվել է, 24-ը՝ հավաստագիր ստացել և կնքել պայմանագիր։

Ի դեպ, այդ ծրագիրը պարունակում է պետության կողմից ծախսերի փոխհատուցման բաղադրիչ` 30-50 տոկոսի չափով։

Հիշեցնենք, որ 2019–ի ապրիլի 4-ին կառավարության նիստում ընդունված ծրագրի համաձայն` խելացի անասնագոմում յուրաքանչյուր կովին պետք է բաժին հասնի 8-9 քմ տարածք, գոմի առաստաղի բարձրությունը պետք է լինի նվազագույնը 6 մ։

Կառավարությունը հաշվարկել է, որ այս պայմաններում յուրաքանչյուր կենդանին կսկսի օրական 3500–4000 մլ կաթ տալ` ներկայիս 2000-2500–ի փոխարեն։

Հայաստանը հողագիտական քարտեզ կունենա, գյուղտեխնիկա և դրամաշնորհներ կստանա. փոխնախարար

Ըստ թեմայի

«Տնտեսության որոշ ոլորտներ կվերականգնվեն համավարակի հաղթահարումից 1 տարի անց». Սարգսյան
Հայաստանի տնտեսության 1,7% անկում. Եվրասիական զարգացման բանկի կանխատեսումը
Հայաստանում կարելի է բանջարեղեն աճեցնել առանց պարարտանյութի և ջրի գերծախսի. ռուս գործարար
թեգերը:
թանկանալ, պարարտանյութ, գյուղմթերք, Գյուղ, գյուղացի

Գլխավոր թեմաներ