00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սա է ամբողջ պատմությունը». Արմեն Ամիրյանը դատի է տվել «Տատիկիս վարսերի» ռեժիսորին

© Sputnik / Aram NersesyanМинистр Культуры Армении Армен Амирян
Министр Культуры Армении Армен Амирян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Ամիրյանը ներկայացրել է իր պատմությունը, թե ինչպես են առաջացել Կաննի կինոփառատոնի հետ կապված խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը դատարան է դիմել՝ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանից պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտությունները և ներողություն խնդրել վիրավորանքների համար։ Ամիրյանն իր որոշման մասին հայտնել է Facebook-ի իր էջում։

Ապրիլի 10-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով։ Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

«Իմ ապրած 52 տարիների ընթացքում այնքան սուտ և կեղծիք չէի լսել, որքան լսեցի վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Հովհաննես Գալստյանն ինձ ներկայացրել է Կաննի կինոփառատոնին պատշաճ մասնակցելու մեծ ծրագիր։ Ներկայացված ծրագրի բյուջեն նախարարության բյուջեում նախատեսված գումարից մեծ էր։ Ասաց՝ հովանավորներ ունեմ, կօգնեն»,–գրել է Ամիրյանը։

Նրա խոսքով` հայաստանյան պատվիրակության ղեկավարը հենց Գալստյանն է եղել, սակայն մեկնելուց մեկ շաբաթ առաջ զեկուցել են, որ Կաննի ծրագիրը տապալվում է և տապալվում է ղեկավարի մեղքով։ Արագ որոշում է կայացվել փոխել ծրագրի ղեկավարին։

Ованес Галстян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գալստյան. «Արմեն Ամիրյանը նախարարի խոսք էր տվել, որ կվերադարձնի գումարը»

Գալստյանն ամեն բան փոխանցել է ծրագրի նոր ղեկավարին, որից հետո տեղավորվել են ժամկետների մեջ, և պատվիրակությունը, այդ թվում՝ Հովհաննես Գալստյանը, մեկնել է Կանն։ Վերադարձից հետո, ըստ Ամիրյանի, ներկայացրել են բովանդակային և ֆինանսական հաշվետվություն (օդանավի տոմս, հյուրանոց, օրապահիկ, տաղավար և այլն)։

Սակայն հետո Գալստյանն ԱՄիրյանին ասել է, որ հովանավորը մասամբ հրաժարվել է խոստումից։ Ամիրյանն էլ իր հերթին նշել է, որ կքննարկեն հարցը և անպայման լուծում կգտնեն, բայց կարճ ժամանակ անց հրաժարական է տվել։

«Բանսարկություն է». Արմեն Ամիրյանը չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքը

«Սա է ամբողջ պատմությունը, որը Հովհաննես Գալստյանը նենգափոխում և ներկայացնում է՝ իբր ես իրենից գումար եմ պահանջել և ստացել։ Ե՞րբ, որտե՞ղ, ինչի՞ համար... Ի՛նքն է գնացել Կանն, ի՛նքն էլ ծախսել է, հաշվետվության մեջ էլ պարզ երևում է՝ ինչի վրա են ծախսել։ Վերջին օրերին Հովհաննես Գալստյանը հրապարակային բազմաթիվ զրպարտչական ու վիրավորական արտահայտություններ է արել, ինչն անպատասխան չի մնալու»,–գրառման մեջ նշել է Ամիրյանը։

Նրա խոսքով` դատը լավագույն դասը կլինի բարոյականության սահմանն անցնողների համար։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր`2017թ. «Կաննի» կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար։ Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ:

Արմեն Ամիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Լրահոս
0