00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք չենք կարող «դիվանագիտություն բանեցնել» Թուրքիայի հետ»․ ՀՀ նախագահ

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян в Пантеоне Ераблур почтил память героев, погибших во время апрельской войны (2 апреля 2020). Еревaн
Президент Армен Саркисян в Пантеоне Ераблур почтил память героев, погибших во время апрельской войны (2 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի:

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել հայ ժողովրդին, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

В Турции обнаружены армянские надгробные камни 17-го века - Sputnik Արմենիա
Թուրքիայի Այդըն նահանգում 17-րդ դարի հայկական գերեզմաններ են հայտնաբերել․ տեսանյութ

«Այս տարի Հայոց Ցեղասպանության զոհերի տարելիցն անցնում է համավարակի պարտադրած արարողակարգով: Սակայն մեր հարգանքի տուրքը մեր սուրբ նահատակների հիշատակին երբեք չի չափվել միայն Եղեռնի հուշահամալիր կամ Հայոց ցեղասպանության այլ հուշարձաններ այցելությամբ: Մենք հիշում ենք մեր զոհերին մշտապես ու ամենուր՝ աշխարհում ուր էլ որ լինենք, աղոթում ենք նրանց համար մեր հոգում և մտքում՝ անուն առ անուն: Հիշողությունն ու կորստի ցավը՝ միահյուսված ապրելո՛վ հաղթելու ու արդարության հաղթանակին հասնելու մեր կամքի հետ, ուղեկցում են մեզ արդեն 105 տարի»,-ասել է ՀՀ նախագահը:

Սարգսյանն ընդգծել է, որ պատմաբանները և վերլուծաբանները, ժամանակի պետական և քաղաքական գործիչներն առաջին աշխարհամարտից հետո հաստատված համաշխարհային կարգի ամենամեծ անարդարություններից մեկը համարում են հայ ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսումը: Նա նշել է, որ 1.5 մլն մարդկային կյանքերի կորուստն էապես ազդել է հայ ժողովրդի հետագա վերարտադրման վրա, և եթե չլիներ Հայոց ցեղասպանությունը, այսօր պետք է լինեինք ոչ թե 10-12 մլն, այլ առնվազն դրա կրկնակին:

Ցեղասպանության կարգախոսը կփոխվի՞. կառավարությունում այս թեմայով քննարկում է եղել

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, ՀՀ նախագահն անընդունելի է համարել դրա դիտարկումն Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից:

«Մենք չենք կարող մի կողմից հայտարարել մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության, հակասեմականության, ժխտողականության և այլ համամարդկային չարիքների դեմ համատեղ պայքարի մասին, մյուս կողմից՝ Հայոց ցեղասպանության հարցով «դիվանագիտություն բանեցնել» Թուրքիայի հետ»,-ասել է նախագահը:

Նա իր երախտագիտությունն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը և դատապարտել այն և անընդունելի համարում Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունների դիրքորոշումը, որոնք խուսափել և խուսափում են ցեղասպանության ճանաչումից և պետական մակարդակով առաջ են տանում ժխտողականության քաղաքականությունը:

Мемориал памяти жертв Геноцида армян Цицернакаберд - Sputnik Արմենիա
Ծիծեռնակաբերդում 11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր կլինի, կմասնակցեն մոտ 160 երաժիշտներ

«Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և դրա հետևանքների վերացումը անվտանգության երաշխիք են Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի համար:Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը և չենք կարող հաշտվել դրա հետևանքների հետ»,-ասել է Սարգսյանը:

Նախագահն ընդգծել է, որ հայ ժողովուրդը կարողացել է հաղթել մահին, կատարվածը վերապրել և վերածնվել: Դրա ապացույցը այսօրվա անկախ Հայաստանի գոյությունն է, ազատ Արցախն ու կազմակերպված ու հաջողակ Սփյուռքը:

Ոստիկանությունը փակելու է Ծիծեռնակաբերդի մուտքը. պարետն ասել է՝ ինչ է պետք անել

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մուտքն ապրիլի 24-ին փակ կլինի։

Ավելի վաղ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր, որ միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ին։ Երեկոյան 21։00-ին կհնչեն եկեղեցական զանգերի ղողանջներ, որոնց ներքո կմարեն Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը։ Կառավարությունը կոչ է անում 21:00-ից սկսած մարել բնակարանների լույսերը և բջջային հեռախոսների լույսերով պատուհաններից խորհրդանշական ներկայություն ապահովել անմար կրակի շուրջ։

Ապրիլի 24-ին, ժամը 10–ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի, նախագահի, Աեայն հայոց կաթողիկոսի այցերը հուշահամալիր։

Մարեք լույսերը, միացրեք հեռախոսները. ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի հուշահամալիրը փակ կլինի

Լրահոս
0