03:30 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (85)
82 0 0

ԱԳ նախարարը նշել է, որ անցյալի ճանաչումը էական է ներկայի և ապագայի համար. այն զսպող ուժ է աշխարհի որևէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կամ ցեղասպանության կրկնության կանխարգելման համար:

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Այսօր աշխարհասփյուռ հայությունը հայ ժողովրդի և ողջ մարդկության բարեկամների հետ միասին ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով  Հայոց ցեղասպանության 1.5 մլն սուրբ նահատակների հիշատակին: Հայ ժողովրդին ամբողջովին բնաջնջելու և հայրենազրկելու մտադրությամբ իրականացված այս զարհուրելի հանցանքը հանդիսացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այն այսօր էլ շարունակում է իր ազդեցությունը թողնել  հայ ժողովրդի անվտանգության վրա: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այս առիթով տեսաուղերձ է հղել ողջ մարդկությանը:

«Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը և  արդարացումը, Հայաստանի ցամաքային շրջափակումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում ընդգծված հակահայկական դիրքորոշմամբ հանդես գալը անվտանգության սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի Հանրապետության և Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների համար»,-ասվում է ՀՀ ԱԳՆ կայքում հրապարակված ուղերձում:

Խորհրդավոր մթություն ու երկինք հառնող լույսեր․ հայերը շարունակում են հիշել ու պահանջել

105 տարի առաջ հայ ժողովուրդը, չնայած տրված անվտանգության միջազգային երաշխիքներին և խոստումներին, միայնակ և անպաշտպան հայտնվեց այս ոճրագործության և խոցելի՝ ոճրագործների դաժան վայրագությունների առջև: Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ ժողովուրդը, ի հեճուկս բոլոր դժվարությունների, վերապրեց: Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդը ոչ միայն կարողացավ աշխարհի տարբեր անկյուններում պահպանել և զարգացնել իր ազգային ինքնությունը, այլև ուժ գտավ վերականգնելու և վերանվաճելու հայոց պետականությունը: Այդ ժամանակից ի վեր, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի անվտանգության ապահովումը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության կարևորագույն առաքելությունը և պարտավորությունը:

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար տասնամյակներ մղված պայքարը ցույց տվեց, որ ոչ մի ուժ ունակ չէ հաղթելու պատմական արդարությանը և ճշմարտությանը: Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրության ընդլայնումը դրա լավագույն ապացույցն է:  Հատկապես կարևոր է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պետությունների շարքերը համալրեցին նրանք, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել ցեղասպանության զոհերին փրկելու և իրենց երկրներում ապաստան տալու գործում»,-նշում է Մնացականյանը:

ԱԳ նախարարի խոսքով՝ անցյալի ճանաչումը էական է ներկայի և ապագայի համար. այն զսպող ուժ է աշխարհի որևէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կամ ցեղասպանության կրկնության կանխարգելման համար:

Ճշմարտության ճանաչումը և անցյալի ոգեկոչումը կարևոր նախադրյալներ են արդարության պահպանման, մարդկային արժանապատվության, անպատժելիության դեմ պայքարի և միջազգային համերաշխության շուրջ միավորվելու համար:

Ծաղիկներ և խոնարհում․ ՌԴ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին

Այսօր վերստին գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների կանխարգելման գործին։

 

թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (85)

Ըստ թեմայի

ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել. պատճառը ցեղասպանության բանաձև՞ն է
Ի՞նչ է կատարվում Ծիծեռնակաբերդում. յուրօրինակ հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերին
Օրվա կադր․ Ծիծեռնակաբերդը ողողվել է ոգեկոչման լույսերով
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, Ցեղասպանություն, ուղերձ, Զոհրաբ Մնացականյան

Գլխավոր թեմաներ