03:07 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (85)
78 0 0

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ Նա կայցելի Ծիծեռնակաբերդ։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայ դատի պահանջը համամարդկային է և վաղեմության ժամկետ չունի: Facebook սոցցանցի իր էջում նման գրառում է արել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը քաղաքակիրթ աշխարհի կողմից միայն յուրահատուկ գնահատական չէ հայ ժողովրդի կրած անասելի զրկանքներին կամ հարգանքի տուրք՝ մեր մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին: Այն նախ և առաջ Աստծո ու սերունդների հանդեպ ունեցած պատասխանատվության զգացում է, որի փոխարեն, սակայն, արդեն 105 տարի ականատեսն ենք ժխտողական քաղաքականության»,–գրել է նա։

Հարությունյանի խոսքով` հայ ժողովրդի հարատևության անվերջանալի պայքարը շարունակվելու է՝ ավելի ամրապնդելով ու հզորացնելով միասնական հայրենիքը։ Հայրենիք, որտեղ քաղաքացին միշտ ունենալու է անվտանգության, ինքնիրացման ու ապագայի հանդեպ հուսալիության լիարժեք զգացում և պայմաններ:

Ոչ մի ուժ ունակ չէ հաղթելու պատմական արդարությանը և ճշմարտությանը. ԱԳ նախարարի ուղերձը

Արցախի նորընտիր նախագահը հայտնում է նաև, որ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին այսօր հարգանքի տուրք կմատուցի համահայակական ուխտատեղի դարձած Ծիծեռնակաբերդում:

«Դա Արցախի Հանրապետության ընտրված նախագահիս ոչ պաշտոնական, բայց արարողակարգային առաջին միջոցառումն է, որը յուրօրինակ ուղերձ եմ համարում»,–գրել է նա:

Հիշեցնենք, որ այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիները չեն կարողանա այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` Ցեղասպանության 105-րդ տարելիցին զոհերի հիշատակին իրենց տուրքը մատուցելու։

Սակայն Ծիծեռնակաբերրդում 11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր կլինի, որի ընթացքում նախատեսված է մոտ 60 ելույթ, շուրջ 160 մասնակիցների կատարումներով։

Խստորեն պահպանվելու են անվտանգության կանոները։ Մասնակիցները միարժամանակ չեն լինելու Ծիծառնակաբերդում, այլ փոխարինելու են միմյանց․ կլինեն առավելագույնը 5 անձ ՝ բացօթյա միջավայրում։

Ոճրագործները` ազգային հերոսներ, կամ ինչպես թուրքերը տիրացան հայերի ունեցվածքին

թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (85)

Ըստ թեմայի

Ծաղիկներ և խոնարհում․ ՌԴ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին
Խելահեղ սեր. ինչո՞ւ Սևակի կինն անձնագիրը շպրտեց դեսպանի դեմքին
Փաշինյանն ու կինը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
թեգերը:
ուղերձ, Հայոց ցեղասպանություն, Արցախ, Նախագահ, Արայիկ Հարությունյան

Գլխավոր թեմաներ