00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղոթենք հանուն արդար դատի պահանջատիրության հաղթանակի. Գարեգին Բ

© Photo : Facebook / Grigor Yepremyan / press office of Info Service Dept of the Mother SeeПоминальная литургия в память о жертвах погромов в Сумгаите
Поминальная литургия в память о жертвах погромов в Сумгаите - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կաթողիկոսը նշում է, որ համավարակի պատճառով այս տարի հնարավոր չէ ուխտով քայլել դեպի Ծիծեռնակաբերդի բարձունքը, համախմբվել եկեղեցիներում և հուշակոթողների առջև: Փոխարենն առաջարկում է տանն աղոթել՝ հանուն Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման, արդար դատի:

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ն․Ս․Օ․Տ․Տ․Գարեգին երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով ուղերձ է հղել:

«Ցեղասպանության տարիներին մեր ժողովուրդը տեսավ մեկ և կես միլիոն իր զավակների սպանդը, իր ազգային-հոգևոր արժեքների, մեր սրբավայրերի, վանքերի ու եկեղեցիների, մեր գյուղերի ու քաղաքների ավերումը, կորցրեց իր պատմական հայրենիքի մեծագույն մասը։ Մեր նահատակները, ահավոր տառապանքների միջով անցնելով, «մասնակից դարձան Քրիստոսի չարչարանքներին, կերպարանակից՝ Նրա մահվան, ժառանգակից Հարության» (հմմտ․ Փիլիպ. 3.10) և աննկուն մնալով հավատքի մեջ՝ անպարտելի եղան ոգով ու մահվանից հավիտենական կյանք փոխադրվեցին՝ արժանանալով սրբերի անթառամ լուսեպսակին»,- ասվում է Գարեգին 2-րդի ուղերձում:

Կաթողիկոսը նշում է, որ համավարակի պատճառով այս տարի հնարավոր չէ ուխտով քայլել դեպի Ծիծեռնակաբերդի բարձունքը, համախմբվել եկեղեցիներում և հուշակոթողների առջև՝ անմեղ նահատակների հիշատակը ոգեկոչելու համար։

Ոճրագործները` ազգային հերոսներ, կամ ինչպես թուրքերը տիրացան հայերի ունեցվածքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ - Sputnik Արմենիա
Ցեղասպանության ճանաչումը համամարդկային օրակարգի հարց է. Փաշինյանի ուղերձը՝ Ծիծեռնակաբերդից

Փոխարենը կաթողիկոսն առաջարկում է ընտանեկան հարկի տակ հոգևոր միասնությամբ աղոթել և ուխտել՝ իրագործել ազգային նվիրական տեսիլքները ազատ ու անկախ մեր հայրենիքի ապահովության, առաջընթացի ու բարօրության, սփյուռքի առավել շենացման, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման, արդար դատի՝ պահանջատիրության հաղթանակի։

«Այս իղձերը կարող ենք կյանքի կոչել ազգի ու հայրենյաց հանդեպ պարտքի ու պատասխանատվության գիտակցությամբ, ազգային միաբանությամբ և մեր ջանքերը միավորելով՝ ի սեր հայրենյաց և հայոց լուսավոր գալիքի»,- նշվում է ուղերձում։

Հիշեցնենք, որ այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիները չեն կարողանա այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` Ցեղասպանության 105-րդ տարելիցին զոհերի հիշատակին իրենց տուրքը մատուցելու։

Խորհրդավոր մթություն ու երկինք հառնող լույսեր․ հայերը շարունակում են հիշել ու պահանջել

Սակայն Ծիծեռնակաբերրդում 11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր կլինի, որի ընթացքում նախատեսված է մոտ 60 ելույթ, շուրջ 160 մասնակիցների կատարումներով։

Խստորեն պահպանվելու են անվտանգության կանոները։ Մասնակիցները միաժամանակ չեն լինելու Ծիծառնակաբերդում, այլ փոխարինելու են միմյանց․ կլինեն առավելագույնը 5 անձ ՝ բացօթյա միջավայրում։

Ոչ մի ուժ ունակ չէ հաղթելու պատմական արդարությանը և ճշմարտությանը. ԱԳ նախարարի ուղերձը

Լրահոս
0