23:59 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (85)
117 0 0

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ուղերձ է հղել՝ վստահություն հայտնելով, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի հետ առերեսումը, ճանաչումն ու արդարացի հատուցումն այլընտրանք չունի:

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր առավոտյան տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:

Арарат Мирзоян с супругой почтили память жертв Геноцида в Османской империи (24 апреля 2020). Еревaн
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու կինը՝ Ծիծեռնակաբերդում

Խորհրդարանի ղեկավարը նաև Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է.

«Այսօր մենք ոգեկոչում ենք 105 տարի առաջ իրենց պատմական հայրենիքում ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների հիշատակը: 1,5 միլիոն տղամարդ և կին, ծեր և երեխա սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին»։

Арарат Мирзоян с супругой почтили память жертв Геноцида в Османской империи (24 апреля 2020). Еревaн
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու կինը՝ Ծիծեռնակաբերդում

Միրզոյանը համոզմունք է հայտնում, որ Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված այս ոճիրը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ կատարված հանցագործություն է, և որ ժամանակակից Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության փաստի հետ առերեսումը, ճանաչումն ու արդարացի հատուցումն այլընտրանք չունի:

Ցեղասպանության ճանաչումը համամարդկային օրակարգի հարց է. Փաշինյանի ուղերձը՝ Ծիծեռնակաբերդից

«Որպես այդ արհավիրքի միջով անցած և վարապրած ժողովուրդ՝ մենք հանձնառու ենք բոլոր պատեհ առիթներով բարձրաձայնել ոչ միայն մեր նախնիների նկատմամբ իրագործված ցեղասպանության, այլև Մեծ եղեռնին հաջորդած այլ ցեղասպանությունների մասին, որպեսզի թույլ չտանք մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնումը»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում:

Арарат Мирзоян с супругой почтили память жертв Геноцида в Османской империи (24 апреля 2020). Еревaн
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ Ծիծեռնակաբերդում

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածման վտանգը հաշվի առնելով՝ ՀՀ պարետի ու կառավարության որոշմամբ այս տարի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են: Արգելվել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելը:

Փոխարենը ՀՀ քաղաքացիներին ու Հայաստանից դուրս բնակվող հայերին առաջարկվել են խորհրդանշական վիրտուալ այցելությունների ու խոնարհումի այլ ծրագրեր:

Խելահեղ սեր. ինչո՞ւ Սևակի կինն անձնագիրը շպրտեց դեսպանի դեմքին

թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (85)

Ըստ թեմայի

Փաշինյանն ու կինը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
Ցեղասպանության ճանաչումը պատասխանատվության զգացում է. Արցախի նախագահ
Աղոթենք հանուն արդար դատի պահանջատիրության հաղթանակի. Գարեգին Բ
թեգերը:
ուղերձ, Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանություն, Ցեղասպանություն, Արարատ Միրզոյան

Գլխավոր թեմաներ