00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի նշան հիշատակի ու կյանքի շարունակության. պատմական Անիի դիմաց կծածանվի հայոց եռագույնը

© Photo : Facebook / ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆФлаг Армении на армяно-турецкой границе, напротив исторической столицы Ани (24 апреля 2020). Ширак
Флаг Армении на армяно-турецкой границе, напротив исторической столицы Ани (24 апреля 2020). Ширак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախաձեռնությունը հնարավոր է դարձել ռուսաստանաբնակ Ասլանյան, Խռանյան և Գրիգորյան ընտանիքների աջակցության շնորհիվ։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը հայ-թուրքական սահմանին՝  պատմական Անի մայրաքաղաքին շատ մոտ, 21 մետր բարձրության վրա վեր է խոյացել Հայոց եռագույնը:  Տեղադրվել է նաև քահանայի ձեռամբ օծված խաչքար:

© Photo : Facebook / ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԱնի քաղաքի դիմաց կծածանվի հայոց եռագույնը
Ի նշան հիշատակի ու կյանքի շարունակության. պատմական Անիի դիմաց կծածանվի հայոց եռագույնը - Sputnik Արմենիա
Անի քաղաքի դիմաց կծածանվի հայոց եռագույնը

Այսօր կատարված արարողությանը ներկա էին Շիրակի տեղական ինքնակառավարման մարմինների  ներկայացուցիչներ։ Դրոշը Հայաստանում տեղադրված ամենամեծ դրոշներից է, այն  շատ հստակ է երևում սահմանից այն կողմ:

«Անշուշտ շատ հուզիչ ու խորհրդանշական էր:  Հայաստանի դրոշ` Անի մայրաքաղաքի դիմաց, որը վեր խոյացավ խորհրդանշական ՝ ապրիլի 24-ին։  Այն իր մեջ ամփոփում է կարևոր մի միտք՝ եղել ենք, կանք ու կլինենք։ Իսկ սահմաններն ու սահմանային բնակավայրերը պետք է հայի շնչով լցվեն և առավել ամուր լինեն»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց  Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

© Photo : Facebook / ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԱնի քաղաքի դիմաց կծածանվի հայոց եռագույնը
Ի նշան հիշատակի ու կյանքի շարունակության. պատմական Անիի դիմաց կծածանվի հայոց եռագույնը - Sputnik Արմենիա
Անի քաղաքի դիմաց կծածանվի հայոց եռագույնը

 Նախաձեռնությունը հնարավոր է դարձել ռուսաստանաբնակ Ասլանյան, Խռանյան և Գրիգորյան ընտանիքների աջակցության շնորհիվ։

«Երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին». Թրյուդոյի գրառումը

Հիշեցնենք, որ դեռ անցած տարի մարտին Շիրակի Անիավան խոշորացված համայնքի ղեկավար Մարտիրոս Միրոյանը եռագույն էր տեղադրվել նաև  հայ-թուրքական սահմանին գտնվող  Նորշենում, որը ավելի շատ հայտնի է Խարկով անունով:  

© Facebook / ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԱնի քաղաքի դիմաց տեղադրված խաչքարը
Ի նշան հիշատակի ու կյանքի շարունակության. պատմական Անիի դիմաց կծածանվի հայոց եռագույնը - Sputnik Արմենիա
Անի քաղաքի դիմաց տեղադրված խաչքարը

«Այս նոր դրոշն անմիջապես Անի դիմաց է տեղադրվել, շատ ավելի տեսանելի վայրում: Ի դեպ, սա Շիրակի մարզի ամենամեծ դրոշն է»,-նշեց Տիգրան Պետրոսյանը` վստահեցնելով, որ   շարունակվում են Նորշենի սահմանային կարգավիճակի փոփոխության, սահմանակից գյուղ՝ առանց անցաթուղթ մուտք գործելու հարցի  հետ կապված գերատեսչական աշխատանքները:

© Photo : provided by Tigran PetrosyanՇիրակի մարզպետն այցելել է Խարկովում գյուղի միակ բնակչին` 83-ամյա Վահանդուխտ տատին
Ի նշան հիշատակի ու կյանքի շարունակության. պատմական Անիի դիմաց կծածանվի հայոց եռագույնը - Sputnik Արմենիա
Շիրակի մարզպետն այցելել է Խարկովում գյուղի միակ բնակչին` 83-ամյա Վահանդուխտ տատին

Նորշեն (Խարկով) գյուղն Անի բերդաքաղաքից բաժանվում է ընդամենը Ախուրյան գետով: Սահմանային գյուղ ազատ մտնել ներկա պահին հնարավոր չէ: Պարտադիր պետք է ստանալ սահմանապահ ուղեկալի թույլտվությունը, որը երկարատեւ գործընթաց է: Նորշենը, շատ մոտ գտնվելով Անիին, հրաշալի դիտակետ է։ Գյուղն այսօր ունի միայն  մեկ բնակիչ: 

Մարզպետն այսօր այցելել է նաև Խարկովում գյուղի միակ բնակչին` 83-ամյա Վահանդուխտ տատին:

Լրահոս
0