ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղակացնում է, որ երեկ Հայաստանում կորոնավիրուսից մեկ մահվան դեպք է գրանցվել։ Մահացածը կին է։
«Կորոնավիրուսի հետևանքով մահացած 71 տարեկան կինն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն առողջացել են։ 28 մահվան ելք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդության դեմ այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17 342 թեստավորում:
Հիշեցնենք, որ վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 81 նոր դեպք և 75 առողջացածներ։