13:32 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2043 0 0

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել`հայտնելով որոշ գործընթացների վերսկսման մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020–ի ապրիլի 27-ից սկսած` նախնական գրանցմամբ կիրականացվեն որոշակի գործողություններ։

«Ապրիլի 27-ից կիրականացվի տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (ավտոսրահների) կողմից վաճառված տրանսպորտային միջոցների գրանցումը (հաշվառում), գրավի իրավունքի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցումը։ Կիրականացվի նաև տրանսպորտային միջոցների խոտանման գործողությունները»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ուժը կորցրած կամ ժամկետը լրացած վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի փոխանակման, ժամանակավոր (թղթից) վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի փոխարեն պլաստիկ քարտի տեսքի վարորդական վկայականների և հաշվառման վկայագրերի հատկացման գործընթացը կվերսկսվի։

Գործողությունները տեղերում իրականացնելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ info@roadpolice.am էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մինչև մայիսի 14–ն արտակարգ դրություն էր սահմանված։

Ըստ թեմայի

Երևանի Գայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Ճանապարհային ոստիկանությունը տուգանել է Աննա Հակոբյանին
Քանի՞ մարդ է խախտել տեղաշարժման սահմանափակումները. Ահարոնյանը թվեր է ներկայացնում
թեգերը:
վարորդական իրավունք, վարորդ, Ճանապարհային ոստիկանություն(ՃՈ), Ճանապարհ

Գլխավոր թեմաներ