20:15 28 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (412)
175 0 0

Վարդևանյանը հիշեցրել է, որ միջազգային փորձում հենց իրավապաշտպան կառույցներն ակտիվորեն պնդում են կորոնավիրուսային վարակի պայմաններում կալանավորումները փոխելու անհրաժեշտության մասին:

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի -Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանն անհասկանալի է համարում այն, թե ինչու է ՄԻՊ-ը հապաղում արձագանքել իր կողմից բարձրաձայնված իրավունքի խախտումներին։ Փաստաբանը Facebook-ի իր էջում մասնավորապես անդրադառնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի այն հայտարարությանը, որով նա դատապարտել է փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների և մի շարք այլ անձանց նկատմամբ կատարված բռնությունը և ողջունում նման անդրադարձը։

Սակայն նրան զարմացնում է այն փաստը, որ արդեն երեք անգամ ինքը բարձրաձայնել է «իրավական պրակտիկայում ամենակոպտագույն իրավունքի խախտումներից մեկի մասին», սակայն դեռևս պատասխան չի ստացել:

«Մեկ ամսից ավելի բացակայած` ապրիլի 17-ին աշխատանքի վերադարձած և անհապաղ քննության ենթակա միջնորդությունը (մարտի 16-ից ներկայացրած) լսելու փոխարեն, դատավորի` չպլանավորված արձակուրդ մեկնելու վերաբերյալ, դատարանի նախագահի անգործության վերաբերյալ: Ի՞նչն է պատճառը, որ օմբուդսմենը երկրում համաճարակային վիճակի պայմաններում ՀՀ երկրորդ նախագահի իրավունքների, մեղմ ասած, կոպտագույն խախտումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես չի գալիս...»,- նշել է պաշտպանը։

Վերջում Վարդևանյանը հիշեցրել է, որ միջազգային փորձում հենց իրավապաշտպան կառույցներն ակտիվորեն պնդում են կորոնավիրուսային վարակի պայմաններում կալանավորումները փոխելու անհրաժեշտության մասին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին

Հավելենք, որ Սեդա Սաֆարյանը «Մարտի 1»–ի` սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչն է։ Հայաստանյան տարբեր ԶԼՄ-ներ անդրադարձել էին Սաֆարյանի այն հայտարարությանը, թե ապրիլի 24-ին  մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել իր դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։ Սաֆարյանը կասկածներ էր հայտնել, որ կատարվածը կարող է կապ ունենալ իր մասնագիտական գործունեության հետ։

«Սա զավեշտ չէ, չեմ կարող ասել` ինչ է». Քոչարյանի փաստաբանն իմացել է հաջորդ նիստի օրը

Նշենք, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։ Քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, որը մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում, ապրիլի 17-ին դուրս է եկել աշխատանքի և ապրիլի 20-ից մինչև մայիսի 7-ը կրկին արձակուրդ ձևակերպել։

 

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (412)

Ըստ թեմայի

Չի՞ հիշում, թե՞ նրան չեն զեկուցել. Քոչարյանն ասաց` ինչ կարևոր հարցեր են ուղղել Սարգսյանին
«Կարանտինի իմ ուղեկիցը»․ Լևոն Քոչարյանը կնոջ հետ նոր լուսանկար է հրապարակել
Քոչարյանի գործով դատավորը վիրահատությունից հետո արդեն աշխատանքի է գնում
թեգերը:
Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ, Արամ Վարդևանյան, պաշտպան, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ