14:09 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
125 0 0

Խորհրդարանը հերթական արտահերթ նիստն է գումարել: Օրակարգում է նաև կորոնավիրուսի բացասական ազդեցության հետևանքով ՀՀ Պետական բյուջեում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովն այսօր կառավարության առաջարկով հերթական արտահերթ նիստն է գումարել: Մինչ նիստի օրակարգին անցնելը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց շնորհավորել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ծննդյան օրը:

Խորհրդարանականները ծափողջյուններով նշեցին գործընկերոջ տարեդարձը:

Ազգային ժողովը միաձայն հաստատեց կառավարության առաջարկած օրակարգը և հավանության արժանացրեց նախագծերը 24-ժամյա ռեժիմով քննարկելու առաջարկը:

Ինչպես հայտնեց կառավարության ներկայացուցիչ, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նիստի օրակարգում 2020 թվականի պետական բյուջեի փոփոխությունների նախագծից բացի ներառված են նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքներում փոփոխությունների վերաբերյալ կառավարության առաջարկած նախագիծը, ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը:

ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց. Մելքումյանի նախագիծն ընդունվեց, Թունյանինը հետաձգվեց

Հիշեցնենք` ապրիլի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց ֆինանսների նախարարության առաջարկը ՝ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին:

Նախարարութան հաշվարկով` 2020թ.-ին ՀՀ բյուջեի հարկային եկամուտները կնվազեն շուրջ 169.1 մլրդ դրամով: Մինչդեռ ծախսերի մակարդակը հակառակը` կաճի` ներառելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 150 մլրդ դրամ արժողությամբ պետական օժանդակության  փաթեթները։

Ըստ թեմայի

Պետական պարտքն աճում է ու դեռ ավելի կարող է աճել. ամեն ինչ կախված է կորոնավիրուսից
Քաղաքացու օրն է. միջոցառումներ նախատեսված չեն
Ինչ վնասներ են հասցրել կորոնավիրուսն ու նավթի գինը Ադրբեջանի տնտեսությանը
թեգերը:
ՀՀ ֆինանսների նախարարություն, կորոնավիրուս, բյուջե, «Իմ քայլը» խմբակցություն, ծնունդ, ԱԺ

Գլխավոր թեմաներ