21:32 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
423 0 0

Եթե Վրաստանի քաղաքացիները որոշեն հայրենիք վերադառնալ Երևանով, ապա պետք է նախօրոք կապ հաստատեն Վրաստանի հյուպատոսարանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Հայաստանը երեք օրով ցամաքային միջանցք կբացի Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնք ուզում են Եվրոպայի երկրներից հայրենիք վերադառնալ Երևանով։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։

Այսպես՝ մայիսի 1-ին, 8-ին ու 15-ին Վրաստանի քաղաքացիները կարող են «Բելավիա» ավիաընկերության չվերթով եվրոպական երկրներից Մինսկով Երևան գալ, որտեղից ավտոբուսներով Վրաստան կտեղափոխվեն։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ապրիլի 28-ից Վրաստանի քաղաքացիների համար փակ է լինելու ցամաքային սահմանը։

Վրաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ եթե Վրաստանի քաղաքացիները որոշել են Երևանով հայրենիք վերադառնալ, ապա պետք է նախօրոք կապ հաստատեն վրացական հյուպատոսարանի հետ, որպեսզի հայտնի լինի նրանց հստակ քանակը։ Հայրենիք վերադառնալուն պես բոլորը պարտադիր բժշկական զննում են անցնելու և մեկուսացվելու են երկու շաբաթով։

Նշենք, որ վրացի միգրանտները հայրենիք վերադառնալու համար հաճախ էին օգտվում Մինսկ-Երևան տարանցիկ երթուղուց։

Վրաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանները փակել է արտասահմանցիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի, նաև դադարեցրել է ավիահաղորդակցությունը։ Մարտի 21-ից երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։

Դիվանագետները բախվում են անպատմելի իրավիճակների. Զախարովան` Հայաստանից չվերթի մասին

 

Ըստ թեմայի

«Առաջիկա 10 օրում պետք է բացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները»․ Փաշինյան
Ինչպե՞ս է իրականացվելու զորակոչը կորոնավիրուսի պայմաններում
Պուտինը հանձնարարել է 2 օրում ներկայացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ծրագիրը
Ատամնաբուժարանները կարող են վերսկսել աշխատանքը
թեգերը:
կորոնավիրուս, Սահման, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ