00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիասթափության միակ պատճառն այլ է... Գևորգյանը պատասխանել է Սերժ Սարգսյանի գրասենյակին

© Photo : Facebook / Mané GevorgyanПресс-секретарь премьер-министра Армении Мане Геворгян
Пресс-секретарь премьер-министра Армении Мане Геворгян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետի մամուլի խոսնակն անպատասխան չի թողել երրորդ նախագահի գրասենյակի` իրեն ուղղված արձագանքը։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը մեկնաբանել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքն իր` ավելի վաղ արված հայտարարությանը։

Մանե Գևորգյանը հայտնել էր, որ կառավարության տեղեկություններով` Ucom ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Սրան ի պատասխան Սարգսյանի գրասենյակն արձագանքել էր, թե լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով:

«Ով ով՝ բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը։ Նաև դրանց շնորհիվ է պարոն Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Գևորգյանը։

Անդրադառնալով Սարգսյանի գրասենյակի հայտարարության այն հատվածին, որ հասարակության մեջ օրեցօր հիասթափությունը խորացնում է` Գևորգյանը նշել է, թե դրա միակ պատճառն այն է, որ պարոն Սարգսյանը և նրա կոռումպացված շրջապատը դեռեւս գտնվում են ազատության կամ փախուստի մեջ։

Հիշեցնենք, որ Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը (ՀՀ նախկին ֆինանսների նախարար, նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին) այսօր հայտարարություն էր տարածել պետական մակարդակով ապօրինությունների, իր հանդեպ ճնշումների վերաբերյալ։ Դրան հաջորդել էր Մանե Գևորգյանի հայտարարությունը, որտեղ էլ անդրադարձ էր կատարվում Սերժ Սարգսյանին ու նրա փեսային` Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին։

Գևորգյանն ասել էր, որ վարչապետն ակնկալում է` իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռք բերելով:

Եթե հաստատվի, որ Մինասյանը Ucom–ում բաժնեմաս ունի, այն կնվիրաբերվի «Իմ քայլին». պաշտպան

Լրահոս
0