14:18 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Դաժան սպանություններ և վենդետա Գավառում (23)
77202

Արթուր Վանեցյանի կարծիքով` Գավառում կատարվածը Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքն է։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Twitter–ի իր գրառման մեջ անդրադարձել է երեկ` ապրիլի 28–ին, Գավառ քաղաքում տեղի ունեցած արյունալի դեպքերին։

«Երեկ Գավառում տեղի ունեցած իրադարձություններն ամբողջությամբ փաստում են այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի»,–գրել է նա։

ՀՀ ոստիկանապետը Գավառի հիվանդանոցում չի եղել. Ահարոնյանը մանրամասներ է հայտնել

Sputnik Արմենիային Գավառի բժշկական կենտրոնից այսօր հայտնել էին, որ իրենց հիվանդանոցում այդ դեպքից տուժած ոչ ոք այլևս չկա: Բոլոր 4 վիրավորները տեղափոխվել են Երևան:

Դեպքի վայրում հայտնաբերվել է Lada մակնիշի 91 XX 100 համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են կրակոցի հետքեր, ինչպես նաև Niva մակնիշի 23 ՍL 354 համարանիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես եղել են հետքեր:

Հայտնի են Գավառի դաժան դեպքից մահացածների և վիրավորների անունները. նոր մանրամասներ

Ոստիկաններն ու քննիչներն աշխատում էին մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի՝ կապված տարիներ առաջ Գավառում Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանի սպանության հետ: Վերջինիս հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն էր, իսկ նրանց ազգականներն են հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություններ» Նորատուսցի Ալիկը և Արա Բանդուրյանը:

թեմա:
Դաժան սպանություններ և վենդետա Գավառում (23)

Ըստ թեմայի

Դաժան սպանություն Գեղարքունիքում. զինված տղամարդը տանտիրոջը կացնահարել է իր իսկ տան մեջ
Սպանություն Կապանում. 29–ամյա բնակչի դին գտել են Նժդեհի հուշահամալիրի տարածքում
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Սպանություն, Գավառ, Արթուր Վանեցյան

Գլխավոր թեմաներ