18:08 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
15101

Արա Աբրահամյանը նամակ է գրել Արմեն Սարգսյանին։ Եթե ամեն ինչ հաջողվի, ապա Ծիծեռնակաբերդի տարածքում կստեղծվի համազգային այգի, որը կսկսվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտից և կձգվի մոտավորապես 103 հեկտար:

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գաղափարին և նախաձեռնությանը՝ Ծիծեռնակաբերդի այգու տարածքում հիմնել համերաշխության և հիշողության համազգային այգի՝ «Հայ պարկ»: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը Հայոց ցեղասպանության դրդապատճառներն է ներկայացրել Nouvelles d’Arménie ամսագրին

Սարգսյանին ուղղված նամակում Արա Աբրահամյանը մասնավորապես նշել է, որ այդ նախաձեռնության իրականացումն իր մեջ կարևոր գաղափար ունի և լավագույնս է արձագանքում մեր ժողովրդի ինչպես պատմական, այնպես էլ պետական-հասարակական օրակարգին:

«Մեծարգո պարոն նախագահ: Ինչպես ես, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության խոշորագույն ազգային միավորման՝ Ռուսաստանի հայերի միության անդամները պատրաստակամությամբ աջակցում ենք Ձեր նախաձեռնությանը, և ուրախ կլինենք մեր հնարավորությունները, գիտելիքն ու ջանքերը ներդնել այն կյանքի կոչելու գործում: Անկասկած, համատեղ աշխատանքն ու միասնական ջանքերը կծառայեն մեր ազգի հետագա համախմբմանը»,- գրված է Արա Աբրահամյանի նամակում:

Հիշեցնենք` օրեր առաջ նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել էր Ծիծեռնակաբերդի այգու տարածքում «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարը: Նախագահն ասել էր, որ Երևանի այգիները քաղաքի «թոքերն» են, և որպեսզի մեր բնակչությունը կարողանա առողջ ապրել, պետք է այգիներ՝ «հանրային առողջ թոքեր» ունենալ:

Այս համատեքստում նա առաջարկել է Ծիծեռնակաբերդի տարածքում ստեղծել «Հայ պարկ»՝ համազգային այգի, որը կսկսվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտից և կձգվի մոտավորապես 103 հեկտար:

Նախագահի խոսքով՝ այգու առաջին հատվածը կազմված կլինի մասերից, որոնք կներկայացնեն մեր պատմական հայրենիքի շրջանները, ասենք՝ Վանը, Էրզրումը և այլն։ Երկրորդ շերտը կներկայացնի սփյուռքահայությանն՝ ամբողջ աշխարհով ապրող մեր հայ ժողովրդին, ենթադրենք՝ Մարսելի, Նյու Յորքի, Մոսկվայի, Նովոսիբիրսկի հայ համայնքները։ Երրորդը՝ մեր հայրենիքի այսօրվա շրջանները, քաղաքներն ու կառույցներն, օրինակ՝ Գյումրի կամ Երևանի պետական համալսարան։ Այս բաժանումը խորհրդանշական է այն իմաստով, որ ամբողջ տարածքը բաժանվում է առանձին կտորների, և ծառեր են տնկվում։ Գեղեցիկ կլինի, եթե ծառերի քանակը լինի մոտավորապես 1,5 միլիոն՝ յուրաքանչյուր զոհի համար մեկ ծառ: Այս այգին կնկարագրի հայ ժողովրդի պատմական կորուստները և, միաժամանակ, այսօրվա հայկական աշխարհը, հայկական պետականությունը՝ Հայաստանով և Արցախով։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ժամանակին այս գաղափարը քննարկել է Եվրոպայի ամենահայտնի այգիների դիզայներներից մեկի հետ, որի գրասենյակը նույնիսկ գծագրի տեսքով ձևակերպել է գաղափարը:

Ի՞նչ է կատարվում Ծիծեռնակաբերդում. յուրօրինակ հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերին

Ըստ թեմայի

Օրվա կադր․ Ծիծեռնակաբերդը ողողվել է ոգեկոչման լույսերով
Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է «այցելել» շուրջ 90 հազար մարդ
Ծիծեռնակաբերդում հիշատակի ղողանջներն են հնչում. հարգանքի տուրք` մեծ համերգով. տեսանյութ
թեգերը:
Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանություն, ծառատունկ, Արա Աբրահամյան, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ