16:04 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
42911

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի խոսնակի հայտարարությանը։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել և նշել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի երեկվա հայտարարության դրդապատճառը մեկն է` հանրության ուշադրությունը շեղել երկրի իրական խնդիրներից։ 

«Ինչ վերաբերում է ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ) իմ առնչություններին, ապա դա իմ ընտանիքի վարկաբեկման փորձերի շարունակությունն է, ընդամենը այդքանը։ Ոչ մի իրական հիմք։ Իսկ հորս պատկանող բեռնափոխադրող ընկերությունը ԶՊՄԿ-ի հետ սկսել է աշխատել հեռավոր 2014-ից։ Ղեկավարի թելադրանքով՝ խոսնակը հայտարարեց իբր իմ կողմից ձեռք բերված փայաբաժնի մասին։ Գիտեք` կա սուտ, կա մեծ սուտ և կա փաշինյանական սուտ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ վարչապետ Փաշինյանը տեղյակ է իրականությանը, փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է նրա անմիջական գիտությամբ։ Եվ ես որևէ անձնական հետաքրքրություն դրա մեջ չունեմ։ Կրկնում եմ՝ վարչապետը դա բոլորից լավ գիտի»,- գրված է ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարության մեջ։

Վանեցյանի կարծիքով` բարդ իրավիճակներում հայտնվելիս Փաշինյանը դիմում է իրեն արդեն ծանոթ նույն գործելաոճին՝ ստեղծում կեղծ թիրախներ, սլաքներն ուղղում այլոց դեմ, այդ թվում՝ ԱԱԾ նախկին տնօրենի։

«Հանգամանքների բերումով վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձն այս երկու տարիների ընթացքում այդպես էլ չհասկացավ, որ իր գործը ոչ թե էժանագին լրատվական մանիպուլիացիաներն են, այլ երկրի կառավարումը»,- ասել է Վանեցյանը։

Նա նաև շեշտել է` որքան էլ փորձեն կրկնապատկել կեղծ հայտարարությունների չափաբաժինը, միևնույնն է, չեն խուսափի Ղարաբաղի ճակատագրի հետ կապված հարցադրումից։

«Օգտվելով նաև որպես քաղաքացի իմ հարց տալու իրավունքից. ի՞նչ եք բանակցել և բանակցում Ղարաբաղի շուրջ։ Փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակ։ Ակնկալվում է պարզ պատասխան»,-նշել է ԱԱԾ նախկին տնօրենը։

Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ում գրել էր, թե ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալներով` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։ Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։

Ըստ թեմայի

Նմա՞ն եմ մեկին, ով մտավախություն ունի. Փաշինյանին չեն վախեցնում Վանեցյանի «խոստումները»
Հանրությունը պետք է տեղյակ լինի` ինչի շուրջ են բանակցում Ղարաբաղի հարցում. Վանեցյան
Արթուր Վանեցյանն անցյալի արձագանքն է. Անվտանգության խորհրդի քարտուղար
թեգերը:
Մանե Գևորգյան (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ), Նիկոլ Փաշինյան, Արթուր Վանեցյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ