13:31 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.52
  • GBP637.44
  • EUR575.63
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
62910

«Շնորհակալ ենք» երգի տեսահոլովակը նկարահանվել է արտակարգ դրության օրերին։ Նկարահանումներ են իրականացրել նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Աշխատանքի օրվա առթիվ առցանց տիրույթում հայտնվել է հուզիչ տեսահոլովակ հայտնի հայ երգիչներից մի քանիսի մասնակցությամբ։ Film factory ընկերության և Duetro ստուդիայի համագործակցության արդյունքում ծնվել է «Շնորհակալ ենք» երգը, որով մտահղացման հեղինակներն իրենց շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին անձնուրաց աշխատանքի համար։

Երգը կատարում են Արփի Գաբրիելյանը, Միհրան Ծառուկյանը, Քրիստինե Պեպելյանը, Սիլվա Հակոբյանը, էրիկը, Սարգիս Ավետիսյանը, Յանա Հովհաննիսյանը և Գոռ Եփրեմյանը։

Ստեղծագործության հեղինակն Էդգար Ալեքսանյանն է, նախագծի ռեժիսորը` Հարութ Շատյանը, պրոդյուսերը՝ Արա Բաղդասարյանը։ 

«Կորոնավիրուսի այս ծանր օրերին մենք տեսանք, թե ինչ անգնահատելի աշխատանք են կատարում մեր բժիշկները։ Ցանկանում էի` ինչ-որ ձևով մեր շնորհակալությունը հայտնենք նրանց։ Այդ մտքերով զանգահարեցի երգահան, գործիքավորող Էդգար Ալեքսանյանին և հայտնեցի ցանկությանս մասին։ Շատ հետաքրքիր զուգադիպություն եղավ․ պարզվեց` Էդգարն էլ նման միտք ունի, անգամ հասցրել է երգ գրել։ Սկսեցինք համատեղ աշխատել»,-Sputnik Արմենիային պատմեց Արա Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ երգի պրեմիերայի օրը պատահական չի ընտրվել։ Քանի որ Մայիսի 1-ը նշվում է որպես աշխատողների օր, ցանկացել են իրենց քայլով շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին, որոնք այս օրերին հերոսաբար կռվում են կորոնավիրուս կոչվող թշնամու դեմ և օր ու գիշեր անձնվիրաբար աշխատում, որ հասարակությունն առողջ լինի:

Съемка клипа на песню Благодарим, посвященном армянским врачам
© Photo : provided by Film factory
Տեսահոլովակի նկարահանման աշխատանքների ժամանակ

Արան հայտնեց, որ տեսահոլովակի նկարահանումներն իրականացրել են սանիտարահիգիենիկ խիստ պայմաններում։

Съемка клипа на песню Благодарим, посвященном армянским врачам
© Photo : provided by Film factory
«Շնորհակալ ենք» տեսահոլովակի նկարահանման կադրերից

«2 օր մասշտաբային նկարահանումներ ենք ունեցել, աշխատել ենք նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Այդ որոշումը նկարահանող խմբի, ինչպես նաև նկարահանվողների համար իսկապես ռիսկային էր, բայց գիտեինք, թե ինչ գաղափարի շուրջ ենք հավաքվել, ուստի մեզ ոչինչ չկանգնեցրեց մեր նպատակի իրականացման ճանապարհին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անշահախնդիր իրենց պատրաստակամությունը հայտնեցին այս գաղափարի շուրջ համախմբվելու, և այն կյանքի կոչելու համար»,-ասաց նախագծի պրոդյուսերը։

Съемка клипа на песню Благодарим, посвященном армянским врачам
© Photo : provided by Film factory
«Շնորհակալ ենք» տեսահոլովակի նկարահանման կադրերից

Նկարահանումների ընթացքում երգիչ Գոռ Եփրեմյանը գտնվել է ԱՄՆ-ում, սակայն փորձառու գործընկերների օգնությամբ հաջողվել է նրա մասնակցությամբ երգի և տեսահոլովակի կադրեր ապահովել։

Певец Гор Епремян на съемке клипа на песню Благодарим, посвященном армянским врачам
© Photo : provided by Film factory
Երգիչ Գոռ Եփրեմյան

Հավելենք, որ վերջին ժամանակահատվածում մի շարք հոլովակներ են հայտնվում առցանց տիրույթում ինչպես բժիշկների, այնպես էլ բժիշկներին շնորհակալություն հայտնողների մասնակցությամբ։

Съемка клипа на песню Благодарим, посвященном армянским врачам
© Photo : provided by Film factory
«Շնորհակալ ենք» տեսահոլովակի նկարահանման կադրերից

Բոլորի հորդորը մեկն է` կանխենք կորոնավիրուսի տարածումն ու օգնենք բուժաշխատողներին տուն գնալ։

Певица Сильва Акопян на съемке клипа на песню Благодарим, посвященном армянским врачам
© Photo : provided by Film factory
Երգչուհի Սիլվա Հակոբյանը

Ըստ թեմայի

«Երախտագիտության համերգ». Նարեկ Հախնազարյանը նվագել է բժիշկների համար և հրավիրել նախարարին
Հայաստանում բժիշկները ծափերով են ճանապարհում կորոնավիրուսից բուժվածներին. տեսանյութ
«Առաջին հերթին շնորհավորում եմ բժիշկներին». Արմեն Սարգսյանի մայիսմեկյան ուղերձը
թեգերը:
երգիչ, բժիշկ, տեսահոլովակ, տեսանյութ

Գլխավոր թեմաներ