00:27 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
27410

Ակցիան յուրահատուկ է նրանով, որ մասնակիցների հիմնական կազմում Միգ-29 կործանիչների, Միգ-24Պ հարվածային մարտական և Մի-8ՄՏՎ դեսանտային գրոհային ուղղաթիռների կապի հրամանատարությունն ու օդաչուներն են։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. «Էրեբունիում» տեղակայված ռուսական ավիաբազայի օդաչուները Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված` «Հիշողության էստաֆետ» ռազմահայրենասիրական ակցիա են անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանում գործող արտակարգ դրության ռեժիմի պայմաններում օդաչուները հեռակա կերպով շնորհավորել են Մեծ հաղթանակի կապակցությամբ՝ ավիացիոն շքերթին պատրաստվելու ընթացքում անհատապես դիմելով վետերաններին։ Օդաչուների շնորհավորանքը տեսագրվել է։

«Ակցիան յուրահատուկ է նրանով, որ մասնակիցների հիմնական կազմում Միգ-29 կործանիչների, Միգ-24Պ հարվածային մարտական և Մի-8ՄՏՎ դեսանտային գրոհիչ ուղղաթիռների կապի հրամանատարությունն ու օդաչուներն են»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից հիշեցրել են, որ մայիսի 9-ին` ժամը 11:00–ին, բանակային ավիացիայի կործանիչներն ու գրոհիչ ուղղաթիռները կթռչեն Երևանում «Մայր Հայաստան» հուշահամալիրի ու Գյումրիում ռուսական բազայի «Զինվորական փառքի» հուշահամալիրի երկնքում։

Հաղթանակի օրվա առթիվ Մեծ հայրենականի վետերանները 300 հազարական դրամ պարգև կստանան

Հայաստանի հյուսիսում՝ Գյումրի քաղաքում տեղակայված 102-րդ ռազմակայանը, մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ Միավորված համակարգի շրջանակներում:

2010-ի օգոստոսի 20-ին բազայի տեղակայման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել է մինչև 2044 թվականը. արձանագրությունը նախատեսում է նաև ընդլայնել աշխարհագրական եւ ռազմավարական պատասխանատվությունը: Բազան հագեցած է ԶՀՀ-300В, Բուկ Մ1-2, Միգ-29 կործանիչներով, Մի-8МТ կարգի ռազմա-տրանսպորտային ուղղաթիռներով և հարվածային Մի-24Պ-ով:

Թուրքերը պետք է հավերժ երախտապարտ լինեն ճապոնացիներին. Ստալինգրադի հաղթանակն ու հայի բախտը

Ըստ թեմայի

«Հիշեք հաղթանակը». Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն Իսահակյան է ասմունքում
Սոցիալական ցանցերում մեկնարկում է «Գեորգիևյան ժապավեն - առցանց» հայրենասիրական ակցիան
Ռազմական օդաչուները վարժանքներ են արել Երևանի երկնքում. տեսանյութ
թեգերը:
հաղթանակ, ուղղաթիռ, Հայրենական մեծ պատերազմ, Հայաստան, Սու-30ՍՄ կործանիչ

Գլխավոր թեմաներ