00:36 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
372 0 0

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտպանական կողմը պնդում է, որ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի տարածած տեղեկությունները ոչ մի առնչություն չունեն իրականության հետ:

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը կարձագանքի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբանների հայտարարությանը, եթե դրա կարիքը լինի:

«Ես ծանոթացել եմ Վանեցյանի փաստաբանների հայտարարությունը, և երբ դրա կարիքը լինի, կմեկնաբանեմ այն»,-  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է նա:

Ավելի վաղ Վանեցյանի փաստաբանական թիմը տեղեկացրել էր, որ զրպարտության համար քաղաքացիական հայց է պատրաստում Գևորգյանի դեմ: ԱԱԾ նախկին տնօրենին զայրացրել են մամուլի քարտուղարի՝ իր մասին ասված խոսքերը:

Հիշեցնենք` ապրիլի 28-ին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ում գրել էր, թե ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալներով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի փայաբաժինն առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինի հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։

Քեռյան. «Իշխանությունները լուրջ են ընդունում Վանեցյանից եկող վտանգը»

Հավելենք, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական է տվել է 2019 թվականի սեպտեմբերին: Այս տարի փետրվարին նա հայտարարել էր քաղաքական կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին:

Ըստ թեմայի

«Կա սուտ, կա մեծ սուտ, և կա փաշինյանական սուտ»․ Արթուր Վանեցյան
Ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, գոյություն չունի. Վանեցյանը խոսել է Գավառի դեպքից
«Ես էլ իմ հերթին եմ ուզում հարց տալ Արթուր Վանեցյանին». Հրաչյա Հակոբյան
թեգերը:
դատ, Արթուր Վանեցյան, Վարչապետ, Մանե Գևորգյան (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ)

Գլխավոր թեմաներ