00:59 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
257 0 0

Կայքի տեղեկություններով` ԱԱԾ-ն պահանջել է, որ Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը անմիջապես ներկայանան նախաքննական մարմին։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. «Փաստինֆո» գործակակության տեղեկություններով՝ ԱԱԾ են կանչվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը։

«ԱԱԾ-ն պահանջել է, որ նրանք նախաքննական մարմին ներկայանան հենց այսօր, թեև Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ նրանք ազատված են ցուցմունք տալու պարտավորությունից»,– գրում է կայքը։

Բացի այդ, ձերբակալվել է վարորդներից մեկը, «Գալաքսի» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ տարվել են ԱԱԾ։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ խուզարկություն է կատարվում նաև «Ucom» ընկերության նորանշանակ տնօրենի՝ Արա Խաչատրյանի տանը։ Փաստաբան Ամրամ Մակինյանը տեղեկացրեց, որ առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր։

Ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Նա նաև տեղեկացրել էր, որ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու են, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմների, ինչպես նաև իրենց հետ առնչվող այլ անձանց նկատմամբ։

Եթե հաստատվի, որ Մինասյանը Ucom–ում բաժնեմաս ունի, այն կնվիրաբերվի «Իմ քայլին». պաշտպան

Խաչատրյանների փաստաբանական խումբն ապրիլի 30-ին հրատապ հաղորդագրություն էր հրապարակել` հայտնելով, որ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացվել։ Ըստ մեղադրանքի՝ Խաչատրյանն աջակցել է կաշառք ստանալուն։

Հիշեցնենք` Գուրգեն Խաչատրյանը ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին է:

 

Ըստ թեմայի

Ucom–ը նամակ է ուղարկել աշխատակիցներին
Դատարանը դեռ չի քննի Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը
Խուզարկում են Գագիկ Խաչատրյանի որդիների տներն ու գրասենյակները
թեգերը:
Գուրգեն Խաչատրյան (Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ), UCom ընկերությունը

Գլխավոր թեմաներ