03:57 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (41)
150 0 0

Ռուս-հայկական համալսարանը Հաղթանակի օրվա նախօրեին իր կայքում Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանների հուշերի վրա հիմնված ակնարկների ժողովածու է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Լրագրող և գրող Ելենա-Շուվայևա-Պետրոսյանի «Անմահության ձայները․ Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանների հիշողությունները» գրքի առցանց տարբերակը կիրակի օրը տեղադրվել է Սլավոնական համալսարանի կայքում։

Կայքում նշվում է, որ «այս ժողովածուն, որը հիմնված է Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանների հուշերի վրա, հարգանքի տուրք է բոլոր նրանց հիշատակին, ովքեր պաշտպանում էին հայրենիքը, ովքեր հաղթանակ էին կերտում մարտական ընկերների՝ տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների հետ ուս ուսի տված, ովքեր պահպանում էին խաղաղությունն ապագա սերունդների համար»։

Գրքում ակնարկներ են պատերազմի վետերաններ Պետրոս Պետրոսյանի, Ռոզալիա Աբգարյանի, Սուրեն Միրզոյանի, Սուրեն Հովհաննիսյանի, Անդրանիկ Մնացականյանի և այլոց մասին։ Ակնարկների մեծ մասը ստեղծվել են հերոսների հետ հարցազրույցների հիման վրա, որոնք Շուվաևա-Պետրոսյանը վերցրել է տարիների ընթացքում։

Բալասան պապի ամենակարևոր մեդալը, կամ Հայաստանի ճակատագիրը Ստալինգրադի ելքից էր կախված

Հեղինակը նախաբանում գրում է․«ԽՍՀՄ ժողովուրդների ներդրումը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում և պատմական ժառանգության մեջ անսպառ թեմաներ են։ Որքան ավելի ենք հեռանում անցյալ դարում բեկում մտցրած և Խորհրդային Միությունը մի քանի անվերջ թվացող տարով ռազմադաշտի վերածած պատմական իրադարձություններից, այնքան ավելի ենք համոզվում, որ հիմա այլ պայքար է ծավալվում։

Այդ պայքարի մի կողմում պատերազմի «նոր» պատմության ներմուծումն է, մյուս կողմում՝ պատմական ճշմարտությունը, կեղծարարությունն արմատախիլ անելը և ընկած, մահացած և կենդանի Հերոսներին, որոնք պատերազմի մասին գիտեին ու գիտեն սեփական փորձից, սուտ վկայություններից ու սուտ աղբյուրներից հեռու պահելը։ Եվ հիմա շատ կարևոր է հավաքել կենդանի վկայությունները և որքան հնարավոր է լայնորեն տարածել դրանք՝ ադեկվատ հակահարված տալու համար»։

Հեղինակի խոսքով՝ սա գրքի կրճատ տարբերակն է։ Արտակարգ դրության պայմաններում, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, գրքի աշխատանքները դադարեցվել են, որպեսզի վետերանների կյանքը ռիսկի չենթարկվի։ Գիրքը լիարժեքորեն կհրապարակվի, երբ հանգամանքները հեղինակին թույլ տան հանդիպել մյուս հերոսների հետ։

Հիտլերի չհաջողված փախուստը. ինչպես Օգանեսովը «չեղարկեց» Բեռլինից թռիչքները

Գիրքը տպագրության է պատրաստվել Մեծ Հաղթանակի 75-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում:

թեմա:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (41)

Ըստ թեմայի

RT–ն Հայրենական մեծ պատերազմին նվիրված նախագիծ է գործարկում. տեսանյութեր
Կենտրոնական բանկը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի առթիվ հուշադրամ է թողարկել
թեգերը:
գիրք, հայ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, Հայրենական մեծ պատերազմ

Գլխավոր թեմաներ