09:15 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
457 0 0

Հատուկ քննչական ծառայությունում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ կտրվեն։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը։

«Հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (Առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը, Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ», -ասաց նա:

Հիշեցնենք՝ Facebook-ում հրապարակած տեսանյութում Մինասյանը պատմել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հռոմում հանդիպել է իրեն ու առաջարկել սիմվոլիկ գումար վճարել, դադարեցնել պայքարը Փաշինյանի դեմ և այլևս Հայաստան չվերադառնալ:

Որտե՞ղ է Միքայել Մինասյանը. ՀՀ գլխավոր դատախազն ասաց` ինչ է հայտնի իրենց

Հիշեցնենք նաև, որ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Նրա պաշտպաններից Ամրամ Մակինյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ զավեշտ է եղածը, քանի որ տեխնիկական սխալն ապօրինի հարստացում է որակվել։ Մեղադրանքի անհիմն լինելու հետ կապված պաշտպանն իր տեսակետը ներկայացրել է ինչպես վարույթն իրականացնող մարմնին, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազությանը։

Ըստ թեմայի

Սերժ Սարգսյանի գրասենյակն անդրադարձել է Փաշինյանի խոսնակի հայտարարությանը
Հիասթափության միակ պատճառն այլ է... Գևորգյանը պատասխանել է Սերժ Սարգսյանի գրասենյակին
Նիկոլ Փաշինյանի խոսնակը Սերժ Սարգսյանի փեսայի մասին նոր գրառում է արել
թեգերը:
Միքայել Մինասյան, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Հայաստան

Գլխավոր թեմաներ