19:35 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
55 0 0

Մինչև 2020–ի հունիսը սննդի ապահովման նոր համակարգը ներդրված կլինի Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Քրեակատարողական հիմնարկներից ևս երկուսը միացան սննդի ապահովման նոր համակարգին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

«Մայիսի 1-ից ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» և «Սևան» ՔԿՀ–ները ևս միացան «Արտ Լանչ» ապրանքանիշը ներկայացնող «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից ազատազրկված անձանց համար սննդի ապահովման նոր համակարգին։ Հիշյալ ընկերությունն արդեն իսկ սննդով ապահովում է 12 քրեակատարողական հիմնարկներից 9-ին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մինչև 2020–ի հունիսն այս համակարգը ներդրված կլինի Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում:

«Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից ազատազրկված անձանց համար նախատեսված սնունդն իր մեջ ներառում է նախաճաշը, ճաշը և ընթրիքը, որոնք պատրաստվում են քրեակատարողական հիմնարկների տարածքում ամեն օր, և մասնագիտացված խոհարարները:

«Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից հինգը կորոնավիրուսով են վարակվել

Յուրաքանչյուր շաբաթ առաջարկում է նոր ճաշացանկ, որը հաստատվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից: Սննդի մատակարարման նոր մշակույթը ՔԿՀ–ներում ոչ միայն ապահովում է դատապարտյալների և կալանավորված անձանց որակյալ սնունդը, այլև մասնակիորեն կամ ամբողջությամբ վերացնում է սննդային հանձնուքների փոխանցումը:

Հիշեցնենք, որ սննդի ապահովման գործընթացը 2019–ի հոկտեմբերից «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում մեկնարկած փորձնական ծրագրի արդյունքում բաց մրցույթում հաղթող էր ճանաչվել մասնավոր ընկերությունը «Ռեդի-Սթեդին»:

2020–ի մարտից այն ներդրվեց նաև «Աբովյան», «Գորիս», իսկ ապրիլից «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում:

Արդարադատության նախարարությունը վստահեցնում է` ՔԿՀ–ներում խուճապի հիմքեր չկան

Ըստ թեմայի

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորն ամորձիները մեխել է աթոռին
«Նուբարաշեն» ՔԿՀ–ում ծառայողը դատապարտյալին դուրս է բերել խցից, որ մյուսները ծեծեն
«Վանաձոր» ՔԿՀ-ի 20 կալանավորներ հացադուլ են հայտարարել
թեգերը:
«Նուբարաշեն» ՔԿՀ, սնունդ, Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ)

Գլխավոր թեմաներ