10:17 30 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
67 0 0

Տարեկան կտրվածքով մայիսին սպասվում է փոխադրումների կրճատում բոլոր հաղորդակցություններում։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ ընթացիկ տարվա չորս ամիսների ընթացքում փոխադրել են 9 741 000 տոննա բեռ, ինչը 8,4%-ով գերազանցում է 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

«Երկաթուղային բեռնափոխադրումների ներմուծման ծավալները վերոնշյալ շրջանում կրճատվել են 8,9%-ով, արտահանումն աճել է 7,6%-ով, իսկ տեղական փոխադրումները՝ 15,2%–ով։ Ընկերության կանխատեսումներով` տարեկան կտրվածքով մայիսին սպասվում է փոխադրումների կրճատում բոլոր հաղորդակցություններում»,–հայտնել են ՀԿԵ-ում մայիսի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում։

Առաջին 4 ամիսներին ուղևորափոխադրումների ծավալները 2019–ի նկատմամբ կրճատվել են 16,2%-ով՝ կազմելով 188 000 մարդ։

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշեց է, որ ընկերության տնօրենների խորհուրդը, հաշվի առնելով կորոնովիրուսային ինֆեկցիայի պատճառով ստեղծված իրավիճակը, հաստատել է ընկերության աշխատանքի հստակեցված պլանը, որը վերանայվել է նվազման ակնկալիքով։

«Կարծում եմ` այս տարվա առաջին չորս ամիսներին երկաթուղու բոլոր ստորաբաժանումներն աշխատել են արդյունավետ և բոլոր միջոցները ձեռնարկել փոխադրումների ծավալները պահպանելու համար։ Հայաստանում պահպանվող բարդ սոցիալ-տնտեսական վիճակի պայմաններում, ՀԿԵ-ն և իր կազմի մեջ մտնող ձեռնարկությունները պիտի շարունակեն պատասխանատու կատարել դրված խնդիրները», - նշել է Մելնիկովը։

Լավրովը հուսով է` Ռուսաստանն ու Հայաստանը կկարողանան կարգավորել ՀԿԵ–ի հարցը

Ի դեպ, ընթացիկ տարում ՀԿԵ-ում միջին աշխատավարձի չափը կազմել է 246 000 դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 18,3%-ով։ Իսկ հուլիսի 1-ից ընկերությունում ներդրվելու է պարգևատրման նոր համակարգ, և պարգևների չափը կախված է լինելու ոչ թե ընկերության արտադրական, այլ աշխատողի անհատական ցուցանիշներից։

Ըստ թեմայի

Հայաստանից տարվող խտանյութն անվտանգ տեղ կհասնի. ՀԿԵ-ն նոր վագոններ է գնել
ՀԿԵ աշխատակիցներն աղբից մաքրել են երկաթուղային գծերի տարածքը և կոչով դիմել քաղաքացիներին
Գնացքների վագոններն ախտահանվում են, ՀԿԵ–ն պայքարում է կորոնավիրուսի դեմ. լուսանկարներ
թեգերը:
երկաթուղի, բեռնափոխադրում, Հայաստան, Գնացք, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ)

Գլխավոր թեմաներ