09:15 30 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
34610

VEON ընկերությունը, որին պատկանում է Beeline Armenia ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիան», հայտարարությամբ է հանդես եկել։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. VEON ընկերությունն ու Ucom-ն առաջիկայում որևէ գործարք չեն կնքի։  

«Ընկերությունը հայտարարում է, որ Ucom–ի հետ հնարավոր գործարքի մասին քննարկումները դադարեցվել են»,–նշված է VEON–ի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` 2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Ucom-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը` «Beeline») գնելու նպատակով:

2020թ. հունվարի 15-ին VEON ընկերությունը հաստատեց, որ քննարկումներ է վարում Ucom–ի հետ: 

Վերջին օրերին լրատվամիջոցները գրեցին, որ Ucom-ի տնօրենների խորհրդում խնդիրներ են ծագել Ucom-ի ու Beeline-ի հնարավոր ձուլման պատճառով։ Ucom–ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հայտարարեց, որ իր աշխատանքային պարտականությունների դադարեցման մասին դիմում է ներկայացրել: Նրա հետ մեկտեղ աշխատանքից ազատվելու դիմումներ ներկայացրին ընկերության մոտ 800 աշխատակիցներ։

Ucom ընկերության տնօրեն նշանակվեց Արա Սերգեյի Խաչատրյանը։ Գուրգեն Խաչատրյանը, որը նախաձեռնել էր տնօրենների խորհրդի նիստը (Արա Խաչատրյանի ընտրության նպատակով)` ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին, ապրիլի 28-ին հայտարարեց, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում՝ հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։

Ucom–ի նախկին գործադիր տնօրենը նոր ընկերություն է հիմնել

Խուզարկություններ անցկացվեցին Գագիկ Խաչատրյանի որդիների տներում և գրասենյակներում։ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացվեց. ԱԱԾ–ն հայտարարեց, որ Խաչատրյանի որդիները նախնական համաձայնության են եկել իրենց ազգականի հետ, հիմնադրել ՏՏ ոլորտի ծառայություններ մատուցող և այլ կազմակերպություններ, որոնք պետք է ապրանքներ մատակարարեն ու ծառայություններ մատուցեն հարկային և մաքսային մարմիններին, իսկ Գագիկ Խաչատրյանը հանձնարարել է ՊԵԿ-ի ու ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել ու աջակցել նշված կազմակերպություններին՝ մասնակցելու գնումների գործընթացներին, բացի այդ` վերացնել առաջացող բոլոր խոչընդոտներն ու կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր:

Եթե հաստատվի, որ Մինասյանը Ucom–ում բաժնեմաս ունի, այն կնվիրաբերվի «Իմ քայլին». պաշտպան

Ըստ թեմայի

Դատարանը բավարարեց Գագիկ Խաչատրյանի որդուն կալանավորելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը
«Մենք հավատում էինք, որ մեր ստեղծածը կխոսի մեր մասին». Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունը
Ինչեր են արել Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները. ԱԱԾ-ն նոր փաստեր է բացահայտել
թեգերը:
Beeline Armenia, UCom ընկերությունը

Գլխավոր թեմաներ