02:03 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
143 0 0

Գեղարքունիքի նախկին ոստիկանապետ Գևորգ Հակոբյանին փոխարինողի անունն արդեն հայտնի է։

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանով՝ Գեղարքունիքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը։ Sputnik Արմենիային լուրը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Արթուր Մկրտչյանը մինչ այդ Աշտարակի բաժնի պետն էր։

Հիշեցնենք՝ մայիսի 4-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանն ազատվել էր աշխատանքից ու անցել ոստիկանության կադրերի տրամադրության տակ։

Ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գավառի Ազատության փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ էին արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ.Ավետիսյանը և Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Գավառ ԲԿ» ՓԲԸ:

Դեպքից որոշ ժամանակ անց մի խումբ անձինք հարձակվել էին Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները և գույքը, հարվածներ հասցրել Դավիթ Հայթյանին՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ: Բացի այդ, նրանք շրջափակել էին Գավառի հիվանդանոցի մուտքերը, բռնություն գործադրել այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, մուտք գործել հիվանդանոց՝ կոտրել մուտքի դռները և վնասել հիվանդանոցի գույքը:

Գավառում տեղի ունեցած սպանությունների ու հիվանդանոցի վրա հարձակման հարյուրավոր մասնակիցներից 13-ը կալանավորվել են:

Ըստ թեմայի

ՀՀ ոստիկանապետը Գավառի հիվանդանոցում չի եղել. Ահարոնյանը մանրամասներ է հայտնել
Սպանություններից ու հարձակումից հետո ի՞նչ էր կատարվում Գավառում. լուսանկարներ
Գավառի սպանությունների կադրերը՝ առանց մոնտաժման. նոր տեսանյութ է հրապարակվել
թեգերը:
Ոստիկանություն, Արման Սարգսյան, Գեղարքունիքի մարզ, Գավառ, Հայաստան

Գլխավոր թեմաներ