17:46 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
140 0 0

Քրեական գործով նշանակված դատաքիմիական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ ընդհանուր 10,83 գրամ քաշով զանգվածները «а-PVP» տեսակի թմրամիջոց են եղել:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՌԴ քաղաքացին Երևան-Մոսկվա չվերթով փորձել է թմրանյութ տեղափոխել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՌԴ քաղաքացու կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՌԴ քաղաքացին, առանց իրացնելու նպատակի  ապօրինի ձեռք բերելով և պահելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 10,83 գրամ քաշով «а-PVP» տեսակի թմրամիջոց, 2020թ. հունվարի 18-ին «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթով,  ՌԴ Մոսկվա քաղաք տեղափոխելու նպատակով, այն մաքսանենգությամբ առերևույթ անցկացրել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը: Սակայն սահմանային գոտին անցնելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման ծառայության աշխատակիցների կողմից նրա ձեռքի ուղեբեռը ստուգման ենթարկելու արդյունքում հայտնաբերվել է սպիտակ փոշու զանգված, ինչը նշված ծառայության հերթափոխի պետը ներկայացրել է  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:

ՌԴ քաղաքացին ձերբակալվել է, և նույն օրը Երևան քաղաքի ՁՊՎ-ում կատարված նրա անձնական խուզարկությամբ վերջինիս հագին եղած վերարկուի ծոցագրպանից հայտնաբերվել է փոշենման զանգվածով մեկ պոլիէթիլենային փաթեթ: Քրեական գործով նշանակված դատաքիմիական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ ընդհանուր 10,83 գրամ քաշով զանգվածները «а-PVP» տեսակի թմրամիջոց են:

«Կարգո» բեռնային համալիրի մաքսային գոտում մոտ 3 կգ թմրանյութ է հայտնաբերվել

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՌԴ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267․1 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) 4-րդ մասի 1-ի կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է:

Ըստ թեմայի

Թմրանյութ սուրճի փոխարեն. ինչպես է Իրանից Հայաստան թմրանյութ ներկրվում ու արտահանվում
Քանի անգամ են փորձել անցնել ՀՀ սահմանն ու թմրանյութ ներկրել. ԱԱԾ–ն ամփոփել է 2019 թվականը
Կես կիլոգրամ թմրանյութ գուլպաների մեջ. Մեղրիի անցակետում իրանցին ստիպված հանել է շորերը
թեգերը:
չվերթ, Երևան-Մոսկվա, ՀՀ քննչական կոմիտե, թմրանյութ, «Զվարթնոց» օդանավակայան

Գլխավոր թեմաներ