20:12 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP605.49
  • EUR547.07
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
136 0 0

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին՝ քննադատելով հանրային գործունեություն ծավալող անձանց նման պահվածը:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է այսօր ԱԺ նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին: Պաշտպանը ներկայացրել է կանոններ, որոնք, նրա խոսքով, վերաբերում են բոլորին, բայց հատուկ կարևորություն ունեն բարձր վստահության մանդատ ստացած քաղաքական մեծամասնության և դրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար:

«Չի կարելի օգտագործել մարդու արժանապատվությունը վիրավորող նսեմացնող խոսք. դա բերում է վտանգավոր հետևանքների, դա կրկնապատկում է վիրավորանքն ու ատելությունը, սադրում է բռնություն: Այս պահանջը հատկապես վերաբերում է հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձանց, ովքեր իրենց քաղաքական կամ այլ խոսքում պետք է լինեն զսպված և թույլ չտան ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք: Դա նույնությամբ վերաբերում է քաղաքական ելույթին կամ բանավեճին»,- ասվում է Թաթոյանի ուղերձում:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև նշել է, որ խորհրդարանում հնչող խոսքն ու պահվածքը օրինակ են դառնում նաև հասարակության համար: Ուստի կարևոր է, որ հատկապես պատգամավորները պահպանեն սեփական կարգավիճակի սահմանները, սեփական վարքագծի օրինակով նպաստեն հասարակությունում համերաշխության ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը:

«Ալեն Սիմոնյանը զոհ չէ...». «Ադեկվադը» պահանջում է հրապարակել տեսագրությունը

«Բռնությունը կամ բռնության սպառնալիքն անթույլատրելի են սկզբունքորեն՝ անկախ նրանից` երբ և ում կողմից է դա արվում կամ ում է ուղղված։ Ի վերջո` բոլորիս գլխավոր նպատակն է իսպառ բացառել, վերջնականորեն արմատախիլ անել վիրավորանքն ու արժանապատվության նվաստացումը, ատելություն գեներացնող ցանկացած տեսակի խոսք»,- ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձում:

Հիշեցնենք՝ ԱԺ այսօրվա նիստում միջադեպ տեղի ունեցավ, որը եղավ այն բանից հետո, երբ «Իմ քալյը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում վիրավորական արտահայտություններ օգտագործեց ընդդիմադիրների նկատմամբ՝ նրանց կոչելով «բութ» ու «սրիկա»: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ զգուշացրեց, որ նման արտահայտությունները լարում են առաջացնում:

ԱԺ-ում քննարկում են միջադեպը. Նիկոլ Փաշինյանը նիստի է հրավիրել «Լուսավոր Հայաստանին»

«Իմ քայլից» Սասուն Միքայելյանին դուր չեկավ Մարուքյանի նկատողությունն իր թիմակցին: Նա սպառնաց, որ «կցխի» Մարուքյանին ու ձեռքը տարավ իր առջև դրված ջրի շշին: Հարևանությամբ նստած Անդրանիկ Քոչարյանն այն ժամանակին հեռացրեց:

Բայց Միքայելյանը վեր կացավ տեղից ու մոտեցավ ամբիոնի մոտ կանգնած Մարուքյանին: Ճիշտ դահլիճի կենտրոնում նա ապտակեց Մարուքյանին, ապա սկսեցին խփել ու քաշքել միմյանց: Մյուսներն էլ վազեցին օգնության ու արդեն դժվար էր հասկանալ, թե ով ում է հարվածում:

Վեճին խառնվեցին նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նշենք, որ այս ամենը տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։

ԱԺ նախագահը ստիպված եղավ կես ժամ ընդմիջում հայտարարել: Իսկ հետո ընդմիջումը երկարացվեց մինչև 14:30:

Ալեն Սիմոնյանի ու Արթուր Դանիելյանի միջադեպի քննությամբ կզբաղվի ՀՔԾ–ն. գլխավոր դատախազ

Ըստ թեմայի

«Ջարդել եմ Դանիելյանի քիթը»․ Ալեն Սիմոնյանին սեռական բնույթի հայհոյանք է ուղղվել
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցածի հետևում մարդիկ կան կանգնած. Մակունց
«Թեման կարելի է փակված համարել». Մակունցը` Սիմոնյան–Սամսոնյան միջադեպի մասին
թեգերը:
Սասուն Միքայելյան, Էդմոն Մարուքյան, Ծեծկռտուք, ծեծ, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ

Գլխավոր թեմաներ