00:58 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
27600

Մոսկվայում հույս ունեն Երևանի հետ հնարավորինս արագ ավարտել կենսաանվտանգության ապահովման մասին հուշագրի հետ կապված աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանի հետ շարունակում է կենսաանվտանգության վերաբերյալ հուշագրի վրա կատարվող աշխատանքը։ Տեղեկությունը հայտնեց Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ռուսաստանցի մասնագետների հայաստանյան լաբորատորիաներ մուտքի իրավունք ստանալու հնարավորության մասին` Sputnik Արմենիայի հարցմանը։

Մայիսի 1-ին Հայաստանը հայտնել էր, որ հանրապետության տարածքում գործող կենսալաբորատորիաները Հայաստանին են պատկանում ու ամբողջովին հսկվում են պետական կառույցների կողմից։ Հուշագրի նախագիծը չի նախատեսում, որ որևէ կողմ լաբորատորիաներ մուտք գործելու հնարավորություն կամ դրանց նկատմամբ միակողմանի հսկողություն իրականացնելու իրավունք է ստանալու։

«Մենք շարունակում են աշխատել Երևանի հետ կենսաանվտանգության ապահովման հարցերի շուրջ փոխըմբռնման մասին միջկառավարական հուշագրի նախագծի վրա։ Մենք վստահ ենք, որ նման փաստաթղթի ստորագրումն ու դրա հետագա իրագործումը կնպաստի մարդու սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովման շուրջ համագործակցության զարգացմանը ոչ միայն մեր երկրների միջև, այլև ամբողջ հետխորհրդային տարածքում», - ասել է Զախարովան։

Հայաստանում գործող կենսալաբորատորիաների հուշագիրը գրեթե համաձայնեցված է. դեսպան

Նրա խոսքով՝ պրակտիկայի համաձայն` պայմանավորվածությունների մանրամասները, որոնք դեռ մշակման փուլում են, հատկապես՝ այնպիսի զգայուն հարցերում, ինչպիսին է կենսաբանական անվտանգությունը, ենթակա չեն հանրային տիրույթում հրապարակման։

«Մենք հույս ունենք հնարավորինս շուտ ավարտել բանակցությունները հուշագրի նախագծի շուրջ», - ասել է Զախարովան։

2019 թվականի նոյեմբերի 11-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ լրագրողներին ասել էր, որ ռուս մասնագետներին Հայաստանի կենսալաբորատորիաներ մուտքի իրավունք տալու մասին բանակցություններն ավարտվել են։ Այնուամենայնիվ, Երևանում փաստաթուղթը չի ստորագրվել։

Փաշինյանը խոսեց Հայաստանում կենսալաբորատորիաների գործունեության մասին

Ըստ թեմայի

ՀՀ–ում գործող կենսալաբորատորիաներն օգտագործվում են զուտ բժշկական նպատակներով. Փաշինյան
Լավրովը խոսել է Հայաստանում գործող կենսալաբորատորիաների մասին
«Հուսանք` գործընթացը չի ձգձգվի». Զախարովան` ՀՀ–ի կենսալաբորատորիաների հուշագրի մասին
թեգերը:
կենսալաբորատորիա, Հայաստան, Ռուսաստան, Մարիա Զախարովա

Գլխավոր թեմաներ