20:33 03 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (40)
129 0 0

Նիկոլ Փաշինյանի պապը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, իսկ 1943–ին անհետ կորել է կամ՝ մահացել։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook  սոցցանցի իր էջում տեղադրել է իր պապի` Նիկոլ Փաշինյան ավագի լուսանկարը, որը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

Ցավոք` ձեռագրերն այրվում են, կամ ինչի մասին է զղջում մարշալ Բաբաջանյանի դուստրը

«Նիկոլ Փաշինյան, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»,–լուսանկարին կից գրել է վարչապետը։

Փաշինյանը երեկ խոսել էր պապի մասին` ասելով, որ ոչինչ չի հիշում, նույնիսկ իր հայրը չի հիշում նրան, որովհետև մեկ տարեկան է եղել, երբ նա գնացել է պատերազմ։

Ինչպես Արմեն Սարգսյանը ծանոթացրեց Չերչիլի թոռանն ու Վարդանյանին. բացառիկ հարցազրույց

Նրա խոսքով` պապիկից մնացել են հիշողություններն ու մի քանի խունացած լուսանկարներ։ Ըստ վարչապետի` իրենք նույնիսկ չգիտեն, թե ինչպես է պապը մահացել։ Մի փաստաթղթով մահացել է 1943 թվականին, մյուսով` անհետ կորել է։

Հիշեցնենք, որ այսօր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակն է։

թեմա:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (40)
թեգերը:
պապիկ, Հայրենական մեծ պատերազմ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ