00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաղթանակները տարիք չունեն. նախագահը շնորհավորել է եռատոնը

© Sputnik / Asatur YesayantsПрезидент Армен Саркисян возложил цветы у Вечного огня в парке Победы (9 мая 2020). Еревaн
Президент Армен Саркисян возложил цветы у Вечного огня в парке Победы (9 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Սարգսյանն այցելեց «Հաղթանակի» զբոսայգի և հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հաղթանակը տարիք չունի և երբեք չի ծերանում։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Քիչ առաջ Սարգսյանը «Հաղթանակի» զբոսայգում հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ 

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Սարգսյանը «Հաղթանակ» զբոսայգում
Հաղթանակները տարիք չունեն. նախագահը շնորհավորել է  եռատոնը - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը «Հաղթանակ» զբոսայգում

«Հաղթանակը Մեծ Հայրենականում ձեռք բերվեց մեզ համար թանկ գնով։ Հայոց ցեղասպանության ընթացքում 1,5 մլն զոհ տված մեր ժողովուրդը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կորցրեց ևս 300 հազար հայ կյանք: 300 հազար այն 600 հազարից, որոնք մարտնչում էին պատերազմի դաշտում: Մեր մասնակցությունը ֆաշիզմի դեմ պայքարին իրավամբ մեզ դնում է հաղթանակած ժողովուրդների առաջին շարքերում»,–իր ուղերձում ասել է Սարգսյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Սարգսյանը «Հաղթանակ» զբոսայգում
Հաղթանակները տարիք չունեն. նախագահը շնորհավորել է  եռատոնը - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը «Հաղթանակ» զբոսայգում

Նրա խոսքով` հարյուրից ավելի հայ քաջորդիներ արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման, արժանացան նաև բարձր՝ մարշալների ու գեներալների տիտղոսների, և մենք հավերժ հպարտանալու ենք նրանցով: Նախագահը նշել է, որ մեր հպարտությունն են նաև Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք նվիրատվություններով աջակցեցին խորհրդային բանակին: Նրանք իրենք էլ միացան ֆաշիզմի դեմ պայքարին՝ Դիմադրության շարժմանը Ֆրանսիայում, Եվրոպայում և այլ երկրներում։

Премьер-министр Никол Пашинян в Пантеоне Ераблур почтил память героев, погибших во время апрельской войны (2 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Մենք ամբողջությամբ վճարել ենք 20-րդ դարի բոլոր պատերազմների մեր պարտքը. Փաշինյանի ուղերձը

Իր ուղերձում Սարգսյանը նշել է նաև, որ 1992 թվականի այս օրը հայ ժողովրդի համախմբված ջանքերով ազատագրվեց Շուշին:

«75 տարի առաջ արցախցի Արմիկ Արամյանը նույնպես հաղթանակով մտավ Բեռլին: Նա իր անունը անմահացրեց Ռայխստագի պատին, գրելով՝ «Ստեփանակերտ-Բեռլին-Արմիկ Արամյան»։ Գրեթե կես դար անց հաղթանակի պատմությունը կերտվեց արդեն նրա և մեր հայրենիքում՝ Արցախում՝ Շուշիում։ Հաղթանակի ճանապարհը դեպի Շուշի ձգվում էր ոչ միայն Ստեփանակերտից, այլև Հայաստանից ու Սփյուռքից»,–ասել է նախագահը։

Նրա գնահատմամբ` պատահական չէր, որ հենց Շուշիի ազատագրման օրը՝ մայիսի 9-ը, հռչակվեց Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օր։ Այդ բանակը այսօր հզոր ու մարտունակ ուժ է, ինչպես հայկական ողջ զինուժը։

Արմեն Սարգսյանը նշել է, որ 75 տարի է անցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակից, 28 տարի՝ Շուշիի ազատագրումից։ Այս տարեթվերի հետևում երկրներ են, ժողովուրդներ ու մարդկանց ճակատագրեր։ Սակայն հաղթանակները մնայուն են...Դրանք, ըստ նրա, մնայուն են, եթե ամրապնդվում են Հայրենիքի հզորացմամբ և շենացմամբ: Մնայուն են, եթե պահպանում ենք մեր զգոնությունը եւ մարտական պատրաստականությունը:

Ինչպես Արմեն Սարգսյանը ծանոթացրեց Չերչիլի թոռանն ու Վարդանյանին. բացառիկ հարցազրույց

Նախագահը նշում է, որ պետք է տեր լինենք մեր հաղթանակներին, մեր ազատությանը և խաղաղությանը: Տեր լինենք նաև մեր հիշողությանը, ինչպես նաև սատար լինենք այդ հիշողության ու հաղթանակների կենդանի կրողներին, Մեծ Հայրենականի և արցախյան ազատամարտի վետերաններին։

Լրահոս
0