03:00 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
83 0 0

ՔԿՀ-ի 30-ամյա կալանավորին մեղադրանք է առաջադրվել, բայց առայժմ հայտնի չէ, թե ումից է նա ձեռք բերել թմրամիջոցները։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից մեկին թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 30-ամյա կալանավորը, որն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ քննված մեկ այլ քրեական գործով ունեցել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ, գտնվելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, 2018թ. մարտից մինչև նույն թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում շարունակել է զբաղվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ՝ քրեակատարողական հիմնարկից դուրս գտնվող, իրեն օժանդակող, քննությամբ չպարզված անձանց միջոցով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կատարված քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 30-ամյա կալանավորն այդ ժամանակահատվածում թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու հարցում իրեն օժանդակելու համար պարբերաբար պայմանավորվածություն է ձեռք բերել քննությամբ չպարզված անձի հետ: Վերջինս պարտավորվել է նշված կալանավորի մատնանշված վայրերից վերցնել MDMB (N)-2201 կրճատ անվամբ թմրամիջոցները, այնուհետև դրա իրացման նպատակով տեղափոխել և թաքցնել նրա մատնանշած մեկ այլ վայրում:

Հիշյալ պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկ այլ խցում պատիժ կրող 36–ամյա կալանավորը նույն ՔԿՀ 30-ամյա կալանավորին հայտնել է թմրամիջոց ձեռք բերելու ցանկության մասին և խնդրել իրացնել այդպիսիք:

36-ամյա կալանավորը յուրաքանչյուր անգամ թմրամիջոցներ ձեռք բերելիս «Իդրամ» վճարային համակարգի իր հաշվից գումարներ է փոխանցել 30-ամյա կալանավորի կողմից օգտագործվող նույն վճարային համակարգի հաշվին՝ վճարելով թմրամիջոցների դիմաց:

Թմրանյութեր, ոսկյա զարդեր, հեռախոսներ. ՊԵԿ-ը բացահայտել է մաքսանենգության 51 դեպք

30-ամյա կալանավորը 36-ամյա կալանավորին հայտնել է թմրամիջոցի թաքստոցների տեղերը, որտեղից վերջինս անհայտ անձի միջոցով իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել թմրամիջոցներ, որոնք էլ իր հերթին մի շարք անձանց օժանդակությամբ ապօրինի իրացրել է Երևան քաղաքի մի քանի բնակիչների:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ–ի 30-ամյա կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քաղաքացին թմրանյութը թաքցրել է մարմնում ու փորձել Իրանից Հայաստան բերել

Ըստ թեմայի

Ամբիոնի վարիչը կաշառքով գնահատականներ է նշանակել. նրան կալանավորվել են
Առցանց հարթակում քաղաքացին զբաղվել է «ձկան յուղի» ապօրինի վաճառքով․ ՊԵԿ-ը բացահայտել է
Վանաձորցի 22–ամյա տղան կալանավորվել է բանակից խուսափելու համար. այլ կալանավորված էլ կա
թեգերը:
կալանավոր, թմրանյութ, Հայաստան

Գլխավոր թեմաներ