06:51 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյան (451)
758 0 0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնում են, որ վիրահատությունից հետո նրա ինքնազգացողությունը բավարար է։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի –Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացնում են, որ Քոչարյանն այսօր առավոտյան վիրահատվել է։

«Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի։ Նրա ինքնազգացողությունը բավարար է»,–նշված է հաղարդագրության մեջ։

ՀՀ երկրորդ նախագահն այժմ գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։

Հիշեցնենք, որ մինչ այս Քոչարյանը ստացիոնար բուժում էր ստանում «Իզմիրլյանում»։ Քննարկվում էր նրա` մայիսի 9-ին կայանալիք դատական նիստին ներկա լինել–չլինելու հարցը, սակայն Քոչարյանը ներկա էր իր և մյուսների գործով դատական նիստին։ Այդ օրը ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը հանդես եկան Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկով։

Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին` ժամը 17։50-ին։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Քոչարյանի դեմ հարուցված քրգործի դատական պրոցեսը քաղաքականացված է. Կարեն Կարապետյան

թեմա:
Ռոբերտ Քոչարյան (451)

Ըստ թեմայի

«Ոնց որ հանրակացարանում ապրեմ». Ռոբերտ Քոչարյանը պատմեց պահման պայմանների մասին
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` Քոչարյանի խափանման միջոցը որոշելու
«Ես ակնկալում էի, որ ինձ մեկ հարց կտայիք». Քոչարյանը` դատավորին
թեգերը:
հիվանդանոց, վիրահատություն, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ