10:10 02 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP598.08
  • EUR540.76
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1156)
76711

ՀՀ վարչապետը ներկայացրեց, թե ինչն է կորոնավիրուսի տարածման հիմնական պատճառներից մեկը: Ինչու ՀՀ քաղաքացիները չեն հավատում հիվանդության լրջությանը:

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Հայաստանում վերջին շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը կայուն ավելանում են օրական 100-ից ավելի նոր դեպքերով: Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին այս իրողությունը փաստեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իր համոզմամբ` հիվանդության տարածման հիմքում նաև ՀՀ քաղաքացիների սոցիալ-հոգեբանական պատճառն է:

«ՀՀ քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է, որ կորոնավիրուս հիվանդությունն իրականում բլեֆ է, գոյություն չունի, սարքած գործ է և այլն: Իհարկե, պետք է հասկանալ, թե ինչն է այսպիսի ընկալման պատճառը»,- ասաց Փաշինյանը:

Պատճառն, ըստ վարչապետի այն է, որ կորոնավիրուսով հիվանդների 70 %-ի մոտ հիվանդությունն անցել է ասիմպտոմ, ու միայն թեստից հետո է հաստատվել հիվանդության առկայությունը:

«Այսինքն, նրանց համար այդ հիվանդությունն ընդամենը թղթի վրա գրված ախտորոշում է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նման դեպքերում մարդուն շատ դժվար է համոզել, որ ինքն ինչ-որ պրոբլեմ է ունեցել:

Այս վերլուծության արդյունքում Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը հանգել է այն եզրակացության, որ մարդկանց պետք է համոզել, իսկ որտեղ անհրաժեշտ է նաև՝ պարտադրել, որ հարկավոր է պահպանել անվտանգության կանոնները:

Ո՛չ ջերմություն, ո՛չ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը

Վարչապետը հայտնեց նաև, որ կառավարության դիտարկած բացասական սցենարի իրականացման դեպքում Հայաստանում կարող է մեկ ամսում կորոնավիրուսից 10 000 մահվան դեպք գրանցվել:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 142–ով և դարձել 3860։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 մարդ, կատարվել է 36016 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1572–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 49 դեպք և մահվան 21 անուղղակի դեպք:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1156)

Ըստ թեմայի

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի տեխնիկական տնօրենը կասկածում է, որ կորոնավիրուս է տարել
Կորոնավիրուսն ու ներկրումը. ինչպես կանդրադառնա Covid-19-ը հացի ու հավի գների վրա
Հայաստանում կորոնավիրուսից մահացած տղամարդը ունեցել է խրոնիկ հիվանդություններ
թեգերը:
ՀՀ կառավարություն, Հայաստան, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ