00:31 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (365)
252 0 0

Մնացականյանը կարևորել է հակամարտության բոլոր կողմերի անվերապահ հանձնառությունը Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ ընդունված հնգակողմ հայտարարության դրույթներին։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Մայիսի 14-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել ԼՂ խաղաղ գործընթացին: Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հասցեագրման համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորել է հակամարտության բոլոր կողմերի անվերապահ հանձնառությունն ապրիլի 21-ին Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ ընդունված հնգակողմ հայտարարության դրույթներին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Հիշեցնենք, որ օրերս` մայիսի 6-ին, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները:

Ապրիլի 21-ին տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։

Մասնակիցները քննարկել էին տարածաշրջանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ այս նոր մարտահրավերին առերեսվում են տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ անկախ քաղաքական սահմաններից։ Նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող գլոբալ պայքարի համատեքստում առանձնահատուկ ընդգծվել էր հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Զախարովան խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման խնդրից

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (365)

Ըստ թեմայի

«Փուլային տարբերակի մասին նույնիսկ ակնարկ չկա». ՀՀ ԱԳՆ–ն`Ղարաբաղյան հակամարտության մասին
Կարիք չկա ավելի փորփրելու. Մնացականյանը` ղարաբաղյան հիմնահարցի բանակցությունների մասին
Մեզ համար չափազանց էական է ձևավորել ղարաբաղյան հարցի փաթեթային շրջանակ. նախարար
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, կորոնավիրուս, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Զոհրաբ Մնացականյան, Սերգեյ Լավրով

Գլխավոր թեմաներ