10:21 02 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP598.08
  • EUR540.76
  • RUB6.79
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (439)
187 0 0

Դատավորը դատական նիստից առաջ տեղեկանք է ստացել «Իզմիրլյան» կենտրոնից։ Դանիբեկյանին տեղեկացրել են, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող ներկա լինել դատական նիստին։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր հետաձգեց Քոչարյանի բացակայության պատճառով։

«Դատարանը տեղեկանք է ստացել «Իզմիրլյան» կենտրոնից, որ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ դատական նիստին։ Հաշվի առնելով, որ ամբաստանյալի բացակայության դեպքում դատական նիստը չի կարող շարունակվել` այսօրվա դատական նիստը հետաձգվում է»,– ասաց դատավորը։

Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 26-ին, ժամը 13։00–ին։

Քոչարյանին վիրահատել էին մայիսի 12-ին։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։

Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը մայիսի 13-ին մերժեց Քոչարյանի պաշտպանների երեք միջնորդությունները` խափանման միջոց կալանքը առողջական վիճակի պատճառով վերացնելը, այն գրավով փոխարինելը, ինչպես նաև անձնական երաշխավորությամբ փոխելը։ 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորին մեղադրանք է առաջադրվել

 

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (439)

Ըստ թեմայի

«Ոնց որ հանրակացարանում ապրեմ». Ռոբերտ Քոչարյանը պատմեց պահման պայմանների մասին
«Ես ակնկալում էի, որ ինձ մեկ հարց կտայիք». Քոչարյանը` դատավորին
Քոչարյանի դեմ հարուցված քրգործի դատական պրոցեսը քաղաքականացված է. Կարեն Կարապետյան
թեգերը:
Դատավոր, Աննա Դանիբեկյան (դատավոր), Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ