19:43 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան և ԵԱՏՄ (183)
290 0 0

Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում խոսեց կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների մասին։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի գործընկերներին պատմեց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների մասին։

Այսօր` մայիսի 19–ին, Եվրասիական տնտեսական միության առաջնորդների առցանց գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետը մասնավորապես նշեց, որ խիստ կարանտինի ժամանակահատվածում երկրի իշխանություններին հաջողվել է ձեռնարկել բոլոր միջոցները առողջապահական համակարգի թողունակության բարձրացման համար: Միաժամանակ նա խոստովանեց, որ իշխանությանը չի հաջողվել կանխել վարակվածների թվի աճը։

Փաշինյանը նշեց, որ մայիսի 4-ից, իսկ այնուհետև նաև մայիսի 18-ից տնտեսական սահմանափակումներն աստիճանաբար մեղմացվում են։

«Մենք իրավիճակի մշտական մոնիթորինգ ենք իրականացնելու։ Հույս ունենք, որ խիստ կարանտինային միջոցառումներին վերադառնալու կարիք չի լինի»,-ավելացրեց նա։

Հայաստանը ԵԱՏՄ ռազմավարության միայն մեկ հարցի հետ համաձայն չէ. Փաշինյան

Համավարակի ընթացքում կառավարությունը կարանտինի սոցիալ-տնտեսական հետևանքների և աճող տնտեսական ճգնաժամի նվազեցման միջոցառումների փաթեթ է ձեռնարկել: Այդ միջոցները ուղղված են եղել նաև հետճգնաժամային շրջանում տնտեսությունների զարգացմանը։

«Մեզ հաջողվեց սպառողական գների էական աճ թույլ չտալ։ Կենտրոնական բանկի օպերատիվ միջամտության շնորհիվ կանխվեցին ֆինանսական շուկայի կտրուկ տատանումները և ապահովվեց ազգային արժույթի կայուն փոխարժեքը»,-ասաց վարչապետը։

Փաշինյանը հավելեց, որ համավարակի և խորացող հետընթացի պայմաններում Հայաստանի իշխանությունը հատուկ նշանակություն է տալիս ինտեգրացիոն միավորման շրջանակներում համագործակցության զարգացմանը։ Անհրաժեշտ է ամրապնդել ինտեգրման հիմնական կառույցները, ապացուցել ճգնաժամի պայմաններում դրանց կենսունակությունը և հետճգնաժամային շրջանում օգտվել էական հնարավորություններից:

Ելույթի ավարտին վարչապետը շնորհավորեց գործընկերներին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ: Նրա խոսքով ՝ հայ ժողովուրդն անելու է ամեն ինչ՝ հայրերի ու պապերի սխրանքը սերունդների հիշողության մեջ պահպանելու համար։

Հայկական բիզնեսը կշահի ԵԱՏՄ ապրանքների մատակարարման կանոնների պարզեցումից

թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (183)

Ըստ թեմայի

ԵԱՏՄ-ում կորոնավիրուսի կանխարգելման համալիր ծրագիր են մշակել
ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչները քննարկել են COVID-19-ի դեմ պայքարի համատեղ քայլերը
ԵԱՏՄ գագաթնաժողովը կկայանա ցանկացած ձևաչափով․ Լուկաշենկոն մարտական է տրամադրված
թեգերը:
տնտեսություն, գնաճ, Հայաստան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ