11:09 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.00
  • GBP588.54
  • EUR526.57
  • RUB6.76
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1019)
127 0 0

ՀՀ վարչապետը ներկա կլինի Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությանը։ Լրագրողների մուտքը դահլիճ չի թույլատրվելու։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման և երդման արարողությանը ներկա կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»` հղում անելով ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը։

Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված ԱԺ հատուկ նիստը տեղի կունենա մայիսի 21-ին` ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում։ Հայտնի է, որ լրագրողների մուտքը դահլիճ չի թույլատրվելու։

Ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Երկրորդ փուլում նրա հետ մրցակցում էր ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Իսկ առաջին փուլի քվեարկությունը կայացել էր մարտի 31-ին։

Հիշեցնենք` Փաշինյանը վերջին անգամ Արցախ էր մեկնել մայիսի 8-ին։ Նա քննարկում էր ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, մասնակցել տոնական միջոցառումներին, այցելել է զորամասեր։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1019)

Ըստ թեմայի

Արցախի հարցը կարող է լուծվել մեկի քմահաճույքո՞վ. Փաշինյանն ուզում է իմանալ՝ ով է այդ մարդը
Նախկին պաշտոնյայից առգրավված 30 միլիոնն ուղղվել է Արցախի պաշտպանական կարիքներին. Փաշինյան
Մարուքյանն ու Փաշինյանը սուրճ են խմել և զրուցել արցախյան հիմնախնդրի մասին
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ