21:34 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP605.49
  • EUR547.07
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
104 0 0

«Ադեկվադի» մյուս անդամները լրագրողների հետ զրույցում իրենց կարծիքն ասացին բերման ենթարկելու հիմքերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերի հիման վրա, ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք` բերման ենթարկվածների հետ առանձնազրույցներ ունենալու, նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակն ուսումնասիրելու համար։

Նշենք, որ այսօր «Ադեկվադ» միաբանության անդամներից մոտ 18 անձ բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից։

Մինչ այդ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության քրեական գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին` բացատրություն տալու։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մուտքի մոտ Դանիելյանի ասուլիսի ժամանակ մարդիկ էին հավաքվել, ինչը արտակարգ դրության կանոնների խախտում է ենթադրում։

«Բերման ենթարկելու պաշտոնական բացատրությունն այն է, որ չեն ենթարկվել պարետի որոշմանը, բայց ես տեղյակ եմ, որ միաբանության անդամները պահպանել են սոցիալական հեռավորություն։ Չի եղել որևէ խախտում, հակառակը, ոստիկաններն են ավելի շատ», - հավաքված լրագրողներին ասաց «Ադեկվադի» անդամ Լիլիթ Թումանյանը։

«Ադեկվադի» մյուս անդամը` Կոնստանտին Տեր-Նակալյանը, լրագրողների հետ զրույցում նշում է, որ արտակարգ դրության առաջին օրերից իր համար տեսանելի է այս անհամաչափությունը, որ բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են։ «Ու կարանտինի կանոնների «ճտիկը» միանում է այն ժամանակ, երբ գործ են ունենում Նիկոլի ընդդիմախոսների հետ։ Իշխանության ցանկացած դրսևորում այս փուլում ինչ–որ չափով կարելի է կապել ծխախոտի մաքսանենգության թեման ցրելու հետ, որովհետև ամեն օր մենք աղաղակող փաստեր ենք տեսնում»,–ասում է նա։

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ

Անդրադառնալով նման կուտակումներից այս օրերին խուսափելուն և սոցիալական հեռավորությունը պահելու անհրաժեշտությանը` Տեր–Նակալյանը խոստացավ հավաքվածքներին հորդորել հեռու կանգնել իրարից, բայց և հավելեց, որ քիչ առաջ իրենց այլ բան են ասել` կապ չունի սոցիալական հեռավորությունը, պետք է 5 հոգուց ավելի չլինի։

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցածի հետևում մարդիկ կան կանգնած. Մակունց

Նշենք, որ ավելի վաղ «Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ միաբանությունը ողջունում է Քրեական ոստիկանության ջանքերն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակում և հույս է հայտնում, որ քննվող գործը չի համալրի քաղաքական հետապնդումների նպատակով հարուցված քրեական գործերի ցանկը։

Ըստ թեմայի

Ձերբակալվել է Facebook սոցցանցի ուղիղ եթերով բռնության սպառնալիքներ հնչեցնող տղամարդը
Կնոջ հանդեպ արտահայտությունները վիրավորական են, բայց ՄԻՊ-ը չի կարող պաշտպանել պաշտոնյային
Հրաչյա Հակոբյանը դատի է տվել մաքսանենգ ծխախոտներն իրեն վերագրողներին
թեգերը:
Բողոքի ակցիա, ՀՀ Ոստիկանություն, «Ադեկվադ» կուսակցություն

Գլխավոր թեմաներ