07:54 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (729)
33210

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված վերջին մեկ օրվա զարգացումները։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 335–ով և հասել 5606–ի։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 մարդ, կատարվել է 45822 թեստավորում, առողջացել են վարակվածներից 2581–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 70 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 3-ով) և մահվան 27 անուղղակի դեպք:

Մայիսի 20-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5271 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։

Հայաստանում պլանավորում են կորոնավիրուսի ախտորոշման մինչև 3000 թեստ արտադրել օրական

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

 

 

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (729)

Ըստ թեմայի

Ռուսաստանում աշխատում են կորոնավիրուսի դեմ 47 անուն պատվաստանյութի ստեղծման վրա
«Տավուշ տեքստիլի» 7 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 2 արտադրամաս փակվել է
Բանակն ապահովված է կորոնավիրուսի կանխարգելման բոլոր միջոցներով. փոխնախարար
թեգերը:
համավարակ, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ