15:13 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (796)
99410

Ե՛վ կառավարության ղեկավարը, և՛ նիստին մասնակցող նախարարներն առաջին անգամ կառավարության նիստին ներկայացել են դիմակներով։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի– Sputnik. Կառավարության այսօրվա նիաստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեց կորոնավիրուսի մասին հայտարարությամբ:

«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն: Երեկ արձանագրվել է կորոնավիրուսի 335 նոր դեպք, ընդհանուր 70 մահվան դեպք կա»,- հայտարարեց նա:

Վարչապետը ասաց, որ հետաքրքրվել է, թե հանրության շրջանում ինչ տեսակետներ կան կորոնավիրուսի հետ կապված ու զարմացած արձանագրել է, որ քննարկվում է անգամ, թե կառավարությունը մարդկանց փող է տալիս, որպեսզի նրանք համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ, իբր միջազգային օգնություն ստանալու համար:

Փաշինյանը հայտնեց, որ աշխատանքի գալիս նկատել է, որ տաքսիների մեջ ևս մարդիկ առանց դմակների են՝ թե՛ ուղևորները, և թե՛ վարորդները:

Վարչապետը հանձնարարեց շատ խիստ հսկողություն սահմանել հանրային բոլոր բաց ու փակ տարածքներում:

Իսկ ՀՀ քաղաքացիներին կոչ արեց կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր չտարածել: «Կորոնավիրուսի առաջին օրվանից մենք որևէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չենք հաղորդել: Կառավարությունը կորոնավիրուսի առաջին օրվանից ոչինչ չի թաքցրել: Մենք հայտնել ենք այն, ինչ հայտնի է եղել մեզ»,- ասաց վարչապետը:

Ի դեպ և՛ կառավարության ղեկավարը, և՛ նիստին մասնակցող նախարարներն առաջին անգամ կառավարության նիստին ներկայանում են դիմակներով։

Ռուսաստանում աշխատում են կորոնավիրուսի դեմ 47 անուն պատվաստանյութի ստեղծման վրա

Նշենք, որ մայիսի 20-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 2758 մարդ, կատարվել է 44071 թեստավորում, առողջացել են վարակվածներից –ի19–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 67 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 3-ով) և մահվան 27 անուղղակի դեպք:

Մայիսի 20-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5271 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։

Ինչպե՞ս է տարածվում կորոնավիրուսը

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (796)

Ըստ թեմայի

«Տավուշ տեքստիլի» 7 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 2 արտադրամաս փակվել է
Բանակն ապահովված է կորոնավիրուսի կանխարգելման բոլոր միջոցներով. փոխնախարար
Հայաստանում պլանավորում են կորոնավիրուսի ախտորոշման մինչև 3000 թեստ արտադրել օրական
թեգերը:
կորոնավիրուս, ՀՀ կառավարություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ