09:50 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (730)
248 0 0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով` կորոնավիրուսով պայմանավորված` երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որից միշտ խուսափել են։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 135-ի վիճակը ծանր է, ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում 63–ը։ 15 հիվանդի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Տխուր վիճակագրությունը կառավարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կորոնավիրուսով վարակվածների թվի աճին զուգընթաց` աճում է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը, ինչպես նաև թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը։ Պետք է այնպես անենք, որ որևէ քաղաքացի (ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող) զրկված չլինի վերակենդանացման բաժանմունքում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից։ Դեռևս այս ճնշմանը կարողանում ենք դիմանալ»,-ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով` սա այն իրավիճակն է, որից միշտ փորձել են խուսափել։

Նշենք, որ մայիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ Հայաստանում այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 45822 թեստավորում:

Կորոնավիրուսից մահացածները տղամարդիկ են. նրանք ունեցել են ուղեկցող հիվանդություններ

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (730)

Ըստ թեմայի

Գիտնականները պարզել են, թե ինչ հոգեբանական խանգարումներ է առաջացնում կորոնավիրուսը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 335-ով և դարձել 5606
Աշխարհում կորոնավիրուսով վարակման բացահայտված դեպքերը գերազանցել են 5 միլիոնը
թեգերը:
Նախարար, հիվանդանոց, հիվանդ, Հայաստան, կորոնավիրուս, Արսեն Թորոսյան

Գլխավոր թեմաներ