13:07 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
358 0 0

Համապատասխան հրամանը ստանալուց հետո հրետանավորներն անցել են մարտական կրակի կատարմանը։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Բաղրամյան» զորավարժարանում մարտավարական զորավարժության հերթական փուլն է անցկացվել։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ զորավարժությանը ներգրավվել են օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներն ու «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։

«Անձնակազմը բացազատել է կրակային միջոցները, բերել մարտական դիրքի և վիճակի: Համապատասխան հրամանը ստանալուց հետո հրետանավորներն անցել են մարտական կրակի կատարմանը։ Կրակային հարվածներն իրականացվել են լրիվ ծավալով։ Թիրախները խոցվել են առանց շեղումների, բարձր արդյունավետությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՊՆ–ի` զորավարժության նախնական արդյունքները դրական են։ Զինծառայողները գործել են ներդաշնակ և օպերատիվ, գերազանց կատարել առաջադրված մարտական խնդիրները։

  • Լայնածավալ մարտավարական զորավարժություն «Բաղրամյան» զորավարժարանում
    Լայնածավալ մարտավարական զորավարժություն «Բաղրամյան» զորավարժարանում

1 / 4
Լայնածավալ մարտավարական զորավարժություն «Բաղրամյան» զորավարժարանում

Զորավարժության նպատակն էր ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս հրամանատարների, շտաբերի և ընդհանուր անձնակազմի կարողությունների ստուգումը, զինծառայողների գործնական հմտությունների և դաշտային վարժվածության կատարելագործումը:

Հիշեցնենք` զորավարժությունը մեկնարկել էր մայիսի 19-ին։

Վարդանյան. «Բարձր տեխնոլոգիական զենք արտադրելու համար բանակի կառուցվածքը պետք է փոխել»

Ըստ թեմայի

Ադրբեջանն իր զորավարժությունների մասին նախապես չի հայտարարել. Բալայան
Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությանը
«Ես իմ սեփական աչքերով տեսել եմ մի բան...»․ Փաշինյանն ակնարկեց նոր զենքի մասին
Հայաստանը զենքի բում է ապրում․ SIPRI–ի զեկույցն ու կորոնավիրուսի մարտահրավերները
թեգերը:
Զորավարժություններ, սմերչ, Հայաստան

Գլխավոր թեմաներ