03:49 07 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (892)
489 0 0

Չի բացառվում, որ վարակի տարածման` նման տեմպի պահպանման արդյունքում մոտ օրերս Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների բուժման «խորը սորտավորման» գնան։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանում հնարավոր է` կորոնավիրուսով հիվանդների բուժման խորը սորտավորման գնան։ Հանրային խորհրդի նիստի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Խորը սորտավորում պատերազմի ժամանակ է նաև արվում, երբ այն պացիենտներին են հիմնականում բուժման վերցնում, որոնք փրկվելու հնարավորություն ունեն և հակառակը։ Չի բացառվում, որ վարակի տարածման` նման տեմպի պահպանման արդյունքում մոտ օրերը դրան գնանք»,–ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով` հիմա անում են ամեն ինչ, որ դրան չգնան, մասնավորապես, մահճակալների թիվն են ավելացնում։ Մյուս կողմից, ըստ նախարարի, եթե, օրինակ, այսօրվանից նոր հիվանդներ չլինեն, խորը սորտավորման գնալու կարիք չի լինի։ Խորը սորտավորման կարիք կլինի հիվանդացությունների թվի աճի դեպքում։
Նախարարը նշեց, որ հիմնականում գիտեն` ովքեր են ծանր տանելու հիվանդությունը. դրանք տարեցներն են և ուշացած դեպքերը։

Նախարարը նշեց նաև, որ եթե երկու շաբաթ տոտալ սահմանափակումներ լինեն, սակայն ոչ այնպես, ինչպես նախկինում էր, ապա երաշխավորում է, որ բռնկումների դեմն ամբողջությամբ կառնեն։ Նրա խոսքով` եթե բոլորը պատրաստ են դրան, կարող է և գնան այդ քայլին։

Հիշեցնենք, որ այսօրվանից կորոնավիրուսով վարակված, բայց ախտանշաններ չունեցողները Հայաստանում հյուրանոցներից տուն կգնան և տանը կմեկուսանան։

Վերջին մեկ օրում մեր երկրում կորոնավիրուսի վարակման 322 դեպք է արձանագրվել, մահվան` 4. մահացածները տղամարդիկ են։ Ընդհանուր առմամբ` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5928 է։

այաստանում ևս 4 մարդ է մահացել կորոնավիրուսից, բոլորը տղամարդիկ են

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (892)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսով վարակվածներից 135-ի վիճակը ծանր է, 63-ինը` ծայրահեղ ծանր. Թորոսյան
Ի՞նչ կլինի, եթե վարակի տարածման այս տեմպը պահպանվի. Թորոսյանը խոսեց անցանկալիի մասին
Վրաստանում թվերը փոքր են, բայց մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է. Թորոսյան
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, Արսեն Թորոսյան, Նախարար

Գլխավոր թեմաներ