11:26 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.00
  • GBP588.54
  • EUR526.57
  • RUB6.76
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1019)
28601

Վարչապետին զեկուցեցին, որ Հայաստան տարեկան մոտ 5000 տոննա տանձ է ներմուծվում, հետևաբար, շուկայում այս մրգի պահանջարկը կա։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ նա սկսել է շրջայցը մարզային տարբեր համայնքներում և ծանոթանում է գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։

«Գյուղատնտեսական վարկերի տոկոսները կզրոյացվեն»․ Փաշինյան

Վարչապետի առաջին կանգառն Ազատավան համայնքում էր, որտեղ գյուղատնտեսը ներկայացրեց 2018 թվականին հիմնած ինտենսիվ այգին ու պատմեց դրա առավելությունների մասին՝ փոքր ծառ ու շատ պտուղ։ Առաջին փորձը տանձենու հետ է, պատրաստվում են ծիրանն էլ փորձարկել, արդեն արմատակալներ են ձեռք բերել։

«1 հա ավանդական այգում տնկվում է 300 ծառ, իսկ ինտենսիվ այգու դեպքում՝ 1 հա տարածքում՝ 1000- 3000 ծառ։ Իսկ տանձի համար ինտենսիվ այգու դեպքում բերքատվությունն էլ ավելի շուտ է լինում»,- ներկայացրեց այգու սեփականատերը։

Այստեղ ամբողջ այգին պաշտպանված է նաև հատուկ հակակարկտային ցանցով, ինչի շնորհիվ բերքն այլևս «երկնքից կախված չէ»։ Վարչապետին զեկուցվեց, որ Հայաստան տարեկան մոտ 5000 տոննա տանձ է ներմուծվում, հետևաբար, շուկայում այս մրգի պահանջարկը կա։ 13 հա տարածք զբաղեցնող այգուց առավելագույնը 200 տոննա բերք է ստացվելու, հետևաբար այն լրացնելու է շուկայի պահանջարկի միայն շատ փոքր մասը։

Սեփականատիրոջ խոսքով՝ նման այգի հիմնելու համար երեք փուլում օգտվել են պետական աջակցության ծրագրերից։ Հիմա ցանկանում են ընդլայնել տարածքը, բայց արդեն ֆինանսական միջոցներն են պակասում։

Համայնքում վարչապետն այցելեց նաև ջերմոցային տնտեսություններից մեկը։

Ջերմոցից դուրս գալիս վարչապետին սպասում էին համայնքի բնակիչները, յուրաքանչյուրն իր հարցը, խնդրանքն ու ասելիքն ուներ վարչապետին։ Մի կին փորձեց վարչապետին ձեռքով բարևել, սակայն Փաշինյանը միանգամից հիշեցրեց՝ մեկմեկու ձեռքով բարևել չի կարելի։

«2020-ը բերքառատ տարի է լինելու և ոչ միայն գյուղատնտեսական իմաստով». Փաշինյանը կատակել է

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1019)

Ըստ թեմայի

Տնտեսությունն աճում է, գյուղատնտեսությունը` անկում ապրում, խոպան գնացողները պակասել են. ԿԲ
Գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին կառավարությունը համառորեն չի լսում. Սեդրակյան
Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից
թեգերը:
գյուղացի, Արարատի մարզ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ