06:22 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1065)
677 0 0

Գյուղացիներից մեկի հատուկ խնդրանքը հողի հետ կապ չուներ. նա խնդրեց վարչապետին ուշադիր լինել խորհրդարանի վեճերին, որ վերջին տհաճ միջադեպերից այլևս չլինի։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր աշխատանքային շրջայցը Արարատի մարզում։ Քաղցրաշեն համայնքում էլ վարչապետը մտահոգվեց, թե իր այցի առիթով շատ մարդ է հավաքվել, սոցիալական հեռավորություն չեն պահում, լավ չէ։ Շրջայցի ընթացքում այգիներից մեկում տեսավ, որ ստորին ճյուղերը չորացած են, քիչ էր մնում զայրանար, թե հոգ չեն տանում այգու մասին, չորացած ճյուղերը չեն հեռացնում, երբ գյուղացին շտապեց բացատրել՝ ցրտահարությունն է արել։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ շտապեց բացատրել, որ ցրտահարությունը ներքևից՝ հողից է բարձրանում, դրա համար էլ ծառերի ներքևի ճյուղերն են վնասվել։

Վարչապետը հայացքը վերև բարձրացրեց, սկսեց ուսումնասիրել ծիրանենիների բերքն ու մտահոգ ասաց.

«Բերքը սակավ է, լավ չէ»։

Հավաքվածներն էլ միանգամից, թե` հակառակը՝ լավ վիճակ է։

Փաշինյանը կատակեց՝ ասում է բերքը լավ է, դժգոհում են, ասում է «վատ է»՝ էլի համաձայն չեն։

Աստիճանաբար վարչապետի շուրջը հավաքված գյուղացիների թիվն ավելացավ։ Բարձրաձայնվող խնդիրների շարքում ամենամեծն ու հիմնականը համայնքի ջրի հարցն է։ Գյուղացիներն իրենց լուծման տարբերակն են առաջարկում՝ երկրորդ պոմպի տեղադրում։ Վարչապետը խոստացավ՝ հարցը կառավարությունում կքննարկվի։

«Եկել ենք ձեզ մոտ, որ դուք չգաք կառավարություն»,- կատակեց վարչապետը, շեշտելով, որ եկել է տեղում հանդիպելու գյուղացիների հետ և անձամբ լսելու նրանց բողոքը։

«Օղորմի անցյալներիդ, ախպեր ջան»,- ի պատասխան վարչապետի ասաց գյուղացիներից մեկը։

Բարձրաձայնվող հարցերի թվում էին խաղողի մթերման այս տարվա գինը, ինչպես նաև գյուղացիները վարկի թեման չշրջանցեցին։

«Որ ասում են վարկ են տալիս, բան, նման բան չկա: Էն ժամանակ էլ հանրապետականին չընտրինք, վարկ չտվին»,- նշեց գյուղացիներից մեկը։

Փաշինյանն այս անգամ ևս կատակով հակադարձեց. «Բա հիմա ո՞ւմ չեք ընտրել, որ վարկ չեն տվել»:

Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում է. մի կին փորձեց նրան ձեռքով բարևել

Մարզպետ Գարիկ Սարգսյանը նշեց, որ խնդիրները կոծկելու նպատակ չունեն, դրա համար էլ վարչապետին ուղեկցել են մարզի՝ ամենաշատ խնդիրներ ունեցող համայնք։ Քաղցրաշենում վարչապետի այցը բավականին երկար տևեց։ Արդեն շրջայցի ավարտին վարչապետին մի կին մոտեցավ։ Նա նշեց, որ կառավարության բռնած ուղին շատ ճիշտ է, միայն խնդրեց գյուղացուն մի քիչ լավ նայել, վերջում էլ հատուկ խնդրանքը հնչեցրեց՝ ուշադիր լինել խորհրդարանի վեճերին։

Արարատի մարզ կատարած այցի ընթացքում Փաշինյանը եղավ նաև Նարեկ համայնքում, այցելեց խաղողի, ծիրանի, դեղձի նորատունկ այգիներ։

«Ես չէի սպասում, որ Սասուն Միքայելյանը կխփի». Էդմոն Մարուքյանը խոսեց ԱԺ–ի ծեծկռտուքի մասին

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1065)

Ըստ թեմայի

Տղան մասնակցել էր հոր թաղմանը և 2 օր անց իմացել, որ հիվանդ է. մանրամասներ Նորաշենի դեպքից
Արարատի Նորաշեն համայնքից 28 անձի են մեկուսացրել
Իր գեղեցկությամբ հազվագյուտ գոլ. հայկական գլուխգործոցը 37 տարեկան է. եզակի տեսանյութ
թեգերը:
Արարատի մարզ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ