03:16 07 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (892)
1183 0 0

24 ժամով արգելվել է այցելուների և հիվանդների ընդունումը և սպասարկումը, բացառությամբ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի:

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Հայաստանի մայրաքաղաքի մի շարք բուժկենտրոններում պարետի որոշման խախտումներ են արձանագրվել։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով կասեցվել է Երևանում գործող մի շարք բժշկական կենտրոնների գործունեությունը։

«24 ժամով արգելվել է նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը, բացառությամբ՝ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի: Կարգադրվել է ձեռնարկել միջոցներ` արձանագրված խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պարետի կողմից բուժկենտրոններ գործունեության կասեցման որոշումները կայացվել են՝ ՀՀ պարետի N63 որոշման Հավելված N8-ով, որը վերաբերում է հիվանդանոցային, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև շտապ բժշկական օգնության ծառայություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման անվտանգության կանոններին։

Բուժանձնակազմի ջերմությունը պետք է չափվի օրական առնվազն 2 անգամ՝ հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում, անհրաժեշտ է ապահովել անհատական պաշտպանության միջոցների պարտադիր կրումը և դրանց ժամանակին փոխումը՝ դիմակները` 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, ձեռնոցները՝ յուրաքանչյուր պացիենտից հետո, արտահագուստը՝ ամեն օր և այլն։

Մինսկից և Մոսկվայից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ինքնամեկուսանան

Պարետի որոշման համար նաև հիմք են ընդունվել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունները։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է՝ հիմք ընդունելով նաև ԱԱՏՄ «թեժ գծով» և առցանց ստացված դիմումներն ու բողոքները։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 374-ով և դարձել 6302

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (892)

Ըստ թեմայի

Պարետը հրապարակել է արտակարգ դրության նոր կանոնները. ինչ է կարելի և ինչպես է կարելի
Պարետի որոշմամբ Երևանի կենտրոնի խոշոր սուպերմարկետներից մեկը ժամանակավորապես չի գործի
Պարետատունն ինքնամեկուսացման պայմաններում փոփոխություններ է կատարել
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, պարետ, հիվանդանոց, հիվանդ

Գլխավոր թեմաներ