03:49 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (714)
173321

Վրաստանի առողջապահության առաջատար մասնագետները պատասխանել են ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի բարձրացրած հարցերը կորոնավիրուսով վարակման փոքր թվերի մասին վրդովմունքի ալիք են առաջացրել Վրաստանում։

Հայաստանից Վրաստան մեկնած վարորդը վարակվել է COVID-19–ով

Արսեն Թորոսյանը երեկ  Հանրային խորհրդի նիստի ընթացքում խոստովանեց, որ Վրաստանում ընդունված և մինչ օրս գործող սահմանափակումները ավելի արդյունավետ էին, ուժեղ և խիստ։ Սակայն նա կասկած հայտնեց վարակակիրների հաշվարկի մեթոդաբանության վերաբերյալ, նշելով, որ Հայաստանում հակահամաճարակային համակարգն ավելի լավն է, քան հարևան երկրում։

Արտահայտությանը կոշտ է արձագանքել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։ Վրացի լրագրողների հետ զրույցում նա Թորոսյանի հայտարարություններն անվանել է ոչ կոռեկտ։

«Չեմ կարծում, որ պարոն Թորոսյանը մեզնից պետք է սովորի, որ պարձրաստիճան պաշտոնյան չպետք է նման հայտարարություններ անի, հատկապես, եթե դրանք փաստերով հիմնավորված չեն»,-ասել է Ցերցվաձեն։

Նա օրինակ է բերել վիճակագրությունը․ մայիսի 22-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է COVID- 19-ով վարակման 728 դեպք, Հայաստանում՝ 6302, որոնցից 77 մարդ մահացել են։ Այդ տեսանկյունից Ցերցվաձեն կարծում է, որ Թորոսյանի հայտարարությունը, թե Հայաստանում համաճարակաբանական համակարգն ավելի ուժեղ է, քան Վրաստանում, մեղմ ասած՝ ժպիտ է առաջացնում, եթե ոչ ծիծաղ։

Նա ընդգծել է, որ Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների հայտնաբերումն ու գրանցումը կատարվում է միջազգային ստանդարտներին համապատասխան, և դա դեռ ոչ ոք կասկածի տակ չի առել։

«Պարոն նախարարը կա՛մ պետք է հաստատի իր, մեղմ ասած, ոչ կոռեկտ գնահատականները, կա՛մ ներողություն խնդրի»,-ասել է նա։

Ցերցվաձեն ընդգծել է, որ Վրաստանում կա ամբողջ տարածաշրջանում եզակի «Լուգարան», ուստի բոլոր հետազոտություններն ու թեստերն անցկացվում են բարձր մակարդակով։

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի ղեկավար Մարինա Էզգուբայան իր հերթին լրագրողներին ասել է, որ Վրաստանում վարակման դեպքերի բոլոր գոյություն ունեցող տվյալները ճշգրիտ են, ոչ մի դեպք չեն թաքցրել։

«Մեր բոլոր տվյալները ճիշտ են, մենք ոչ մի դեպք չենք թաքցնում։ Վարակված պացիենտների թիվն այսօր 728 է, և եթե որևէ մեկը կասկածում է, ապա ես ասելու բան չունեմ։ Իմ կարծիքն այստեղ նշանակություն չունի, ճշմարտությունը մեկն է՝ մենք ունենք 728 հաստատված բուժառու, իմաստ չունի փաստերը թաքցնել, ինչպես և իմաստ չունի խոսել սրա մասին»,-ասաց Էզգուբայան։

Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի տնօրենի տեղակալ Պաատա Իմնաձեն նշել է, որ Վրաստանն այն սակավաթիվ երկրներից է, որն իր վիճակագրության մեջ ներառում է միայն PCR թեստերը և հաշվում է բոլոր հիվանդներին՝ թեթև, միջին ծանր և ծանր։

«Մենք չենք հաշվում, թե երկրում քանի արագ թեստ է արվել։ Դրանք մոտ 10 հազար են։ Արագ թեստերը վիճակագրության մեջ չենք ներառում, մեզ մոտ միայն PCR թեստավորում է»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է վարորդների քանակին, որը նշել էր Թորոսյանը, նա ասաց, որ Հայաստանում ընդամենը երկու վրացի վարորդ է բուժվել։

Հիշեցնենք, որ այսօրվանից Վրաստանում դադարում է գործել արտակարգ դրության ռեժիմը, սակայն որոշ սահմանափակումներ պահպանված են։ Երկիրը նախատեսում է հուլիսից սկսած բացել դռները զբոսաշրջիկների համար։

Վրաստանում որոշել են չերկարաձգել արտակարգ դրությունը

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (714)

Ըստ թեմայի

Թորոսյանը բարկացավ. մինչև տարեվերջ մոտ 300 միլիոն դոլար է պետք լինելու
Թորոսյանի մոտ թթվածնի սատուրացիան դեռ 98% է. կորոնավիրուսին բնորոշ ախտանշանները
Ի՞նչ կլինի, եթե վարակի տարածման այս տեմպը պահպանվի. Թորոսյանը խոսեց անցանկալիի մասին
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան, կորոնավիրուս, Վրաստանի Հանրապետություն, Արսեն Թորոսյան

Գլխավոր թեմաներ